«Վարչապետի նախկին աշխատակցուհի, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի զոքանչի». Հրաչյա Հակոբյանը հեգնում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթում զետեղված հոդվածին, որը վերաբերում է իր՝ բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում արգելվելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Թերթի այսօրվա համարում գրվել էր. «Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են», – ասված է թերթում տպագրված հոդվածի առաջին պարբերությունում։ Ներկայացնում ենք Հակոբյանի պատասխանը, որը նա հրապարակել է իր Facebook-յան էջում. «Վարչապետի նախկին աշխատակցուհի, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի զոքանչի թերթը իմ ներկայացրած օրինագիծը համարում է առնվազն ԶԼՄ-ների ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ դեմ ուղղված քայլ: Պարզաբանում.

  1. Օրենքը ոչ միայն լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդը արգելելու մասին է, այլ առհասարակ բուքմեյքերական ընկերությունների բոլոր տեսակի գովազդները ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ մասին է:
  2. Ավելին, երբ օրինակ արտաքին գովազդի (վերգետնյա անցումներ, փողոցային վահանակներ, կամուրջներ, վերելակներ….) դեպքում ընդհանրապես գովազդը կարգելվի, ապա ես նախաձեռնել եմ հանդիպում, որպեսզի լրատվամիջոցների հետ քննարկենք այս հարցը եւ միգուցե կայքերում գովազդի չափի սահմանափակում լինի, կամ վիդեո տարբերակների դեպքում, վայրկյանների սահմանափակում լինի, եւ այլն:
  3. Երբ երեկ Հրապարակ օրաթերթի լրագրողի հետ հեռախոսազրույց ունեցա այս թեմայի շուրջ, այդ իսկ պահին իրենց ասացի որ իրենց ներկայացուցչին նույնպես հրավիրում եմ այսօրվա քննարկմանը: Սակայն նյութում գրել են, որ հրավեր չեն ստացել:
  4. Րոպեներ առաջ ինձ զանգահարեց Հրապարակ թերթից մի լրագրող եւ ասեց, որ ինչքանով տեղյակ է նրանք այսօրվա քննարկման հրավեր ունեն, կարող է ինքը մասնակցել այդ քննարկմանը: Եւ չնայած նրան որ հրավերը եղել է կամ լրտվականների տնօրեններին, կամ գովազդի բաժնի պատասխանատուներին, այնուամենայնիվ համաձայնեցի որ Հրապարակ թերթի ներկայացուցիչը լինի լրագրող»:

դիտվել է 5090 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am