Տնտեսական հակահեղափոխության ծրագիր

Կառավարությունը ներկայացրել է իր 59–էջանոց գործունեության ծրագիրը: Դատելով ներկայացված տեքստից՝ «տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր, և ահա թե ինչու. 1. Գրեթե չկան մակրոտնտեսական թիրախային թվեր (գործազրկության մակարդակ, աղքատության մակարդակ, ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ տեմպերի տոկոսային գոնե մոտավոր թվեր, մեկ շնչին ընկնող եկամուտների չափ, ՀՆԱ/հարկեր հարաբերակցություն և այլն), այսինքն՝ գրեթե չկան կոնկրետ չափելի ցուցանիշներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել, թե արդյոք կատարվե՞լ են խոստումները, թե՞ ոչ: Միակ քիչ թե շատ չափելի մակրոցուցանիշը, որը խոստացվել է ապահովել, տարեկան ՀՆԱ աճի միջին տեմպի առնվազն 5 տոկոսի ապահովումն է, որն ամենևին էլ հեղափոխական ցուցանիշ չէ, քանզի նախորդ իշխանություններից այս իշխանությունը ստացել է տարեկան 7,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպ (2017թ.): Եթե «տնտեսական հեղափոխությունը» պետք է ՀՆԱ 5 տոկոսի թիրախային սահմանում աճ ապահովի, ապա դա հեղափություն չէ, մանավանդ որ դեֆլյատորը (տարեկան ինֆլյացիայի թիվը «մաքրելը») հաշվի առնելով՝ ՀՆԱ իրական աճը կարող է նույնիսկ զրոյական մակարդակի լինել, եթե տարեկան ՀՆԱ աճն արձանագրվի 5 տոկոսի սահմաններում: 2. Մշտապես ներգաղթից խոսող ու կառավարության անդամի շուրթերով մինչև 2050թ. 5 միլիոն բնակչության խոստացող կառավարության ծրագրում չկան դրան հասնելու ճանապարհային քարտեզն ու ամեն տարի ավահովվելիք ներգաղթի գոնե մոտավոր թվերը: 3. Հարաբերականորեն չափելի խոստումներից մեկը նշված է ծրագրի «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում, ըստ որի՝ կառավարությունը խոստանում է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես նվազեցնել աղքատությունը: Սակայն կրկին նշված չէ, թե մինչև 2023 թվականը թիրախային ինչ ցուցանիշներ պետք է ակնկալել: Եթե տարեցտարի թվերը գոնե մոտավոր ներկայացված չեն, ապա մինչև 2023 թվականը կառավարոթյունն իրեն ապահովագրում է հաշվետվություն ներկայացնելուց՝ «սպասեք մինչև 2023 թվականը» տարբերակով, այսինքն՝ «է՛շ, մի՛ սատկի, գարո՛ւն կգա»: 4. Նույն տարբերակն է ընտրված մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելու խոստման մասով: Չկա ճանապարհային քարտեզ, չկան տարեկան ցուցանիշներ: 5. Փաստացի, զրո պարտավորություն աղետի գոտու մասով: Ընտրվել է «առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին» անորոշ և ոչ մի առարկայական պարտավորություն չենթադրող ձևակերպումը: 6. Առողջապահական համակարգում խոսվել է ապահովագրական համակարգի ներդրման մասին, բայց չկա ժամկետային ցուցանիշ, թե երբ է այն նախատեսվում իրագործել, ինչ մեխանիզմներով, և երբ համակարգում կավարտվի այդ գործընթացը: 7. Չկա որևէ պարտավորություն, թե ինչպիսի համամասնություն է ունենալու գիտությանն ու կրթությանն ուղղված գումարների չափը ՀՆԱ-ի համեմատ, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսին է կառավարության ցանկությունների և իրական քայլերի համապատասխանությունը: 8. Հիմնականում երիտասարդներով համալրված իշխանական թիմը երկու պարբերություն է հատկացրել երիտասարդության թեմային ու կրկին կոնկրետ թվեր չկան, օրինակ՝ երիտասարդ ընտանիքների համար մատչելի հիպոթեքային վարկավորման կամ այլ ծրագրերի մասով: 9. «Մրցունակ, մասնակցային ու ներառական տնտեսության» մասին խոսող կառավարության ծրագրում բացակայում է գոնե տեսանելի ապագայում բորսայական համակարգերի ստեղծմանն ուղղված կոնկրետ քաղաքականության մասին միտքը: Կա ընդամենը նախադասություն, որտեղ խոսվում է կապիտալի շուկայի և ֆինանսական ինստիտուտների զարգացման մասին, բայց չկա կոնկրետություն: Ներառական ու մասնակցային տնտեսությունը լավագույնս կարելի է զարգացնել բորսայական համակարգի ներդրմամբ: Նաև այդ ձևով է հնարավոր դրսից ու ներսից գումարներ ներգրավել: Այլապես ինչպե՞ս ներդրումներ բերել: Ես հասկանում եմ, որ դա մեկ օրվա գործ չէ, բայց գոնե մտադրությունների ու արվելիք քայլերի մասին պետք է հայտարարել, որպեսզի ցանկությունը կենացի մակարդակի չմնա: Աշխարհը ներառականության ու մասնակցային տնտեսության ավելի լավ ձև, քան բորսայական համակարգի նեդրումն ու արժեթղթերի ազատ առք ու վաճառքն է, դեռ չի հորինել: 10. Նախկինում բնակչությանը մատակարարվող հոսանքի ու գազի գնի իջեցում խոստացող ընդդիմադիրներն իշխանություն դառնալով «մոռացել» են իրենց նախկին հայտարարությունների մասին: 11. Խոստացվել է, որ մինչև 2023թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Բայց տարեկան կտրվածքով չկա կոնկրետ խոստում, որպեսզի հինգ տարի հնարավոր լինի խուսափել կոնկրետ հարցադրումներից ու դրանց պատասխանելու պարտավորությունից: 12. «Թավշյա հեղափոխությունը» որպես բրենդ ներկայացնող ու այդ բրենդի հիման վրա տուրիստական բում կանխատեսող կառավարությունը չի ներկայացրել ոչ մի թիվ, թե տարեկան կտրվածքով որքան է նախատեսում տուրիստների աճի տեմպը, և ինչ քայլեր է ձեռնարկում համապատասխան ենթակառուցվածքներ ու տուրիզմ խրախուսող քայլեր ապահովելու ուղղությամբ (ասենք՝ փոքր ու մատչելի գնով հյուրանոցների կառուցման խրախուսում, տուրիստական փաթեթների կոոպերացիա Վրաստանի հետ, մեր դեսպանատների համապատասխան աշխատանք, գովազդային արշավ և այլն): 13. Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի բարձրացման: Շարունակաբար ավելացվելու է ակցիզային հարկը: Սա նշանակում է ուղղակիորեն հարկել սպառողին ու նպաստել գների աճին: Աղքատության ներկա մակարդակը հաշվի առնելով՝ սա ուղղակիորեն հակասում է աղքատության նվազեցմանն ուղղված կառավարության խոստմանը, քանզի անուղղակի հարկի հիմնական բեռը կընկնի ցածր եկամուտ ունեցող սպառողների վրա: 14. Խոստացվել է եկամտահարկի համահարթեցում՝ անկախ եկամտի չափից, ինչը, մեր կարծիքով, արդարության սկզբունքի խախտում է և համեմատաբար քիչ եկամուտ ունեցողների դեմ արվող քայլ: Ճիշտը պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրումն է: Համահարթեցումը համամասնական հարկման ռեժիմ է ենթադրում, որը ցածր եկամուտ ունեցողների համար անհամաչափ բեռ է: Պետք է գործի եռաստիճան սանդղակ, որպեսզի ցածր եկամուտ ունեցողները նույն տոկոսային համամասնությամբ հարկային բեռ չունենան, ինչ բարձր եկամուտ ունեցողները: Մյուս կողմից, ճիշտ եմ համարում կառավարության մտադրությունը՝ աստիճանաբար իջեցնել եկամտահարկի դրույքաչափերը: Պրոգրեսիվ հարկման համակարգի ներդրումը, իհարկե, վիճելի հարց է, սակայն անցումային կամ կայացող տնտեսությամբ երկրների փորձը ցույց է տալիս, որ ճիշտը ուղղակի հարկերի, մասնավորապես եկամտահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրումն է: Սրանք կառավարության ծրագրի վերաբերյալ նախնական գնահատականներն ու դիտարկումներն էին: Հետագայում դեռ շատ առիթներ կլինեն ավելի դետալային անդրադառնալու դրա առանձին կետերին ու դրույթներին: Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա. «Հրապարակ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել. «Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ» Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am