6 միլիոն եվրոյի շահաբաժնի կռիվ կառավարությունում

«168 ժամ» թերը գրում է. «Պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչեւ 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է: Նշյալ ծրագրով նախատեսված է թվայնացնել պետական կառավարման համակարգում աշխատանքներն ու թղթարարությունը, ինչը, սակայն, նոր երեւույթ չէ գերատեսչական հիմնարկներում. 2010-2012թ.-ից սկսած թվայնացմանն ընթացք էր տրվել: Ծրագրի նախաձեռնողները պետք է կարողանան հիմնավորել իրենց այդ նախաձեռնության կարեւորությունը. Որպես արդարացում՝ կներկայացվի պետական կառավարման օղակում օպտիմալացման գաղափարը, թե իբր ժամանակի պահանջ է՝ նորարար տեխնոլոգիաների միջոցով ծրագրային ապահովման, ծառայությունների օնլայն սպասարկման ենք անցնում, իսկ միջազգային կազմակերպություններին կհրամցվի արդեն իսկ ստեղծված բազաների միասնական համալրումը, որը, ինչպես արդեն նշեցինք, գործարկվել է դեռեւս նախկին իշխանությունների ժամանակներից: Ըստ 168.am-ի աղբյուրների՝ այս գումարներն աշխատացնելու սխեման գծել եւ հեռահար քննարկումները կառավարում է մի մարդ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, որին կանդրադառնանք առաջիկայում: Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորագույն համակարգերով է սպասարկում Պետական եկամուտների կոմիտեն, Անձնագրային ծառայությունը, Կադաստրի պետական կոմիտեն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Ազգային արխիվը, Ազգային գրադարանը, եւ այլն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am