Ձեռք է բերվել ոչ թե հարկաբաժին, այլ բնակարան, այն էլ՝ հիփոթեքով

«Փաստ» օրաթերթը գրում է.Հունվարի 29–ին «Փաստ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկություններ կան, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գնել է Աջափնյակում կառուցվող նորակառույց շենքերից մեկի մի ամբողջ հարկաբաժինը: Ըստ տեղեկության ՝ գնման փաստաթղթավորումն իրականացվել է Արարատ Միրզոյանի կնոջ անու նով: Խնդրում ենք պարզաբանել ՝  տեղեկատվությունը որքանո՞վ   է համապատասխանում իրականությանը»: Ու թեպետ ԱԺ նախագահը մեր հարցումն ուղարկելու հաջորդ օրը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր այդ հարցին, այդուամենայնիվ, ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից ստացել ենք մեր հարցման պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ այն փոխանցվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի կողմից տրված պատասխանը. «Հարկ եմ համարում անձամբ պատասխանել ս.թ. հունվարի 29–ի ձեր գրավոր հարցմանը։ Ձեր «ունեցած ինֆորմացիան» (չակերտների մեջ առնված ձևակերպումները ձերն են) այն մասին, թե «Արարատ Միրզոյանը գնել է Աջափնյակում կառուցվող նորակառույց շենքերից մեկի մի ամբողջ հարկաբաժինը», և թե «փաստաթղթավորումն իրականացվել է Արարատ Միրզոյանի կնոջ անունով», չի համապատասխանում իրականությանը։ Սիրով ներկայացնեմ իրականությունը։ 17/09/2018–ին ես և կինս հիփոթեքային կրեդիտի պայմանագրով բնակարան ենք ձեռք բերել Աջափնյակում կառուցվող մի նորակառույց շենքում։ Բնակարանն ամենևին էլ մի ամբողջ հարկաբաժին չի զբաղեցնում։ Ես և կինս բնակարանի համասեփականատեր և վարկառու/համավարկառու ենք հանդիսանում։ Ավելացնեմ նաև, որ բնակարանի ընտրությունը տեղի է ունեցել և նախկին սեփականատիրոջ հետ առքուվաճառքի մասին բանավոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2017 թ. աշնանը։ Գործարքի իրականացման համար վարկավորող բանկի կողմից պահանջվող կանխավճարը մուծելու համար մենք վաճառել ենք տարիներ ի վեր մեզ պատկանող մեկ այլ բնակարան։ Այս ամենն արտացոլված է իմ հրապարակային հայտարարագրերում։ Հարգանքով՝ Արարատ Միրզոյան»: Ի դեպ, հավելենք, որ հարցումն ուղարկելուց հետո մեզ նոր տեղեկություններ հայտնի դարձան այս հարցի կապակցությամբ, ինչի մասին մենք հրապարակել ենք հունվարի 30–ի համարում՝ մասնավորաբար նշելով. «Մեր հասարակության համար գուցե դեռևս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիփոթեքով»:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am