Հովհաննես Գալստյանը կոչ է անում մոբիլիզացվել և «պատրաստվել դաժանագույն ոսոխի դեմ կենաց մահու կռվի»

Մշակույթի նախարարությունը կոչ է արել ինձ՝ դադարեցնել Հացադուլը։ *** Մշակույթի նախարարությունը 2018-ին ձևավորել է մի հանձնաժողով Նազենի Ղարիբյանի ղեկավարությանբ։ Գրել են կինոկենտրոնի մի կանոնակարգ, ապա ձևավորել են «ֆիլմերի պետական ֆինանսավորման հանձնաժողով»։ Այդ հանձնաժողովը մերժել է ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմի ֆինանսավորման շարունակության Հայտը։ Մերժել է անհիմն, ինչը հետո հաստատել է Մշակույթի նախարարությունը՝ տարածելով Հայտարարություն ֆիլմի ֆինանսավորման Հայտը մերժելու անօրինականության մասին։ Հիմա երկու կանայք՝ կինոկենտրոնի ժամանակավոր տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ու մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հրաժարվում են բանակցել իրենց թույլ տված անօրինակությունը հարթելու շուրջ, հայտարարում են, որ բանակցելու ոչինչ չունեն, քանի որ մեր ընկերությունը դիմել է դատարան։ Բայց նաև տապալում են դատական նիստը՝ կեղծ հիմնավորումներով ձգձգելով դատավարությունը։ Ինչու են այս կանայք այսպես վարվում։ Որովհետև նրանք ունենք Իշխանության կողմից իրենց տրված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ խաղալու ինդուլգենցիա։ Նրանք հայտարարում են՝ մենք իշխանություն ենք, ուրեմն մենք չենք կարող սխալ լինել։ Եթե որևէ մեկը գտնում է, որ մենք սխալ ենք, մենք կխժռենք նրան, կծծծծենք նրա արյունը, կլափենք նյարդերը, որովհետև դա մեր էությունն է, որովհետև մենք իշխանություն ենք։ Այս «փոքրիկ» կանայք, որ կորել են կեղծիքի ու ստերի մեջ, ճակատներին արդեն կրում են ֆիլմ փակողի խարանը, քաջ գիտակցում են, որ «որոշում կայացնողի» դիրքը կորցնելու հաջորդ պահին կորցնելու են հարգանքի վերջին փշուրները։ Այս կանայք քաջ գիտակցում են, որ իրենց վերջին հանգրվանը ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ լծակն օգտագործելն է։ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ լինելը՝ չզիջելը, հետ քայլ չանելը, սխալը չնդունելը, արյունը ծծելը, նյարդերը լափելը։ Սա վերջին շանսն է այս կռվի մեջ՝ իշխանության հովանու տակ լինելը։ Ինչ է մնում անել մեզ, ինձ՝ կինոռեժիսորիս, ֆիլմարտադրողիս, իմ ֆիլմի իրավունքները պաշտպանելու համար։ Մեկ բան՝ մոբիլիզացվել։ Մոբիլիզացնել իմ շրջապատը, մտերիմներին, աջակիցներին, իմ հիմնական պատվիրատուին՝ հասարակությանը, հավաքել բոլոր ուժերը ու պատրաստվել դաժանագույն ոսոխի դեմ կենաց մահու կռվի։ Կռիվ, որում մենք հաղթելու ենք, որովհետև իշխանությունը մեր սպասարկուն է, ոչ թե դահիճը։ Կոչ եմ անում իմ համախոհներին և լրագրողներին միանալ մեզ վաղը, փետրվարի 7-ին ժամը 1-ին՝ Ազգային Ժողովի այգում կայանալիք ՏԱՏԻԿՍԻ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմի աջակիցների Հավաքին և բացօթյա ասուլիսին։ Շնորհակալություն տարածելու համար: Հովհաննես Գալստյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am