Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ. Արայիկ Հարությունյան

Նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը: «Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։ Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ., այլ 2016 թ. ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ նահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։ Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։ Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ»,-գրել է Արայիկ Հարությունյանը։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Վրե՞ժ եք լուծելու, դե փորձեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video) Ինչպես Բագրատ Միկոյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Տարոն Չախոյանին (video) Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել. «Հրապարակ» Նայե՛ք այս թղթին․․․ ու չփորձվե՛ք այլ բան պնդել․ Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից փաստաթուղթ ներկայացրեց (video) Հայաստանի վարչապետը իշխանության մնալու համար շարունակաբար տարածքային զիջումների է գնում․ Ավետիսյան ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Ղազարյանը լռեցրեց Ռուբինյանին․ «Ձեզ ոչ ոք Էդո չի՛ ասում․ես ձեզանից լավ գիտեմ ձեր գործունեությունը» (video) «Արամ Վարդևանյանը փակագծեր բացեց Ռոբերտ Քոչարյանի գործից․․․ պայթելու է» (video) Թուրքիայի ներկայությունը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը Սեյրան Օհանյանը խոսեց բանակում սարսափելի մшհերի մասին․ ի՞նչ է տեղի ունենում և ո՞վ է պատասխան տալու (video) Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին է դիմել՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» քաղաքականության կապակցությամբ ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավեր Ժողովու՛րդ, ես հիմա մի ցավոտ բան կասեմ․ Ագնեսա Խամոյան (video) Իրանի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը BBC-ն, Iran International-ը և Radio Farda-ն ռազմական թիրախներ է անվանել Սպասե՛ք, Փաշինյանը հիստերիայի ֆոնին հրահանգելու է մտնել իրենց տները խուզարկելու․ Գեղամ Մանուկյան (video) ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Իրավապահները շատ արագ պետք է զբաղվեն քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան (video) ՀԱՄԱՍ-ը առաջին անգամ համաձայնել է զենքը և իշխանությունը հանձնել Գազայում Փաշինյանն այնքան է լկտիացել, որ ԱԺ-ում տեսա՞ք՝ ինչ եղավ․․․ խայտառակ դրվագ ասեմ․ Աննա Գրիգորյան (video) Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա. «Հրապարակ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am