Յանդեքս տաքսու վարորդ, շուկայում հսկիչ, ու մեկ էլ հոպ` մարզպետ

Iravunk.com-ի խմբագրություն են ահազանգել Արագածոտնի մարզի մի շարք համայնքապետեր և մարզպետարանի ստորին օղակներում աշխատող անձիք, ովքեր վախեցած, բայց ինչպես իրենք են ասում. «Ուրիշ ելք չունենք, մտածում ենք, որ գոնե մամուլով բարձրաձայնելուց հետո պարոն Փաշինյանը ուշադրություն կդարձնի Արագածոտնի մարզին և մեզ կազատի մարզի բդեշխից` մարզպետ Դավիթ Գևորգյանից»:

 
–Մենք վստահ ենք, որ պարոն Փաշինյանը իմանալով, թե ինչպես է իր թիմի անդամ մարզպետը վերաբերում իր ենթակաների հետ` համապատասխան քայլեր կձեռնարկի: Այդ ինքնահավան, ստախոս երիտասարդը` մարզպետարանը վեր է ածել կուսակցական գրասենյակի: Ուզում է, որ միայն իրեն սրբացնեն: Ամեն անգամ գնում-գալիս ասում է, թե ինք մարզում խնդիր չի կարող ունենալ, որովհետև վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը:
 
Գյուղապետերից մեկն էլ, ով այնքան ահաբեկված էր երիտասարդ, ինքնահավան մարզպետի հաթաթաներից` խնդրեց, որ անունը չգրեք, բայց ասաց.
 
– Ա՛յ բալա ջան, սաղիս ձեռք է առնում, կանչում է կաբինետ, հաթաթաներ տալիս, մատ է թափ տալիս վրեքներս: Թե տեսեք հա հանկարծ չշշկռվեք, թե չէ վերջներդ դատարանի առաջ կանգնելն է լինելու: Ոչ մեծ գիտի, ոչ փոքր: Բոլորս ահաբեկում է, վախեցնում է, ասում է` անձամբ պարոն Փաշինյանի հետ է մտերիմ, ու որ իր մի զանգը հերիք է, որ սաղ գյուղին ոտքի կանգմեցնի մեր դեմ:
 
Մարզպետարանի աշխատակիցներից մեկն էլ նկատեց.
 
– Քսան օրվա խորհդական` Տիգրանին, ում ասում են` շուտով փոխմարզպետ է ուզում նշանակել, հարյուր տոկոս պարգևավճար է տվել: Էլ չեմ խոսում իր ու իր կադրերի` հարյուր տոկոսանոց ստացած պարգևավճարների մասին: Իսկ ստորին օղակների աշխատողներին` ոչ մի առավելություն: Էս մարզպետը մենակ իրա «սվոյերի» համար է աշխատում:
 
Ախր նեղանալու էլ չի, ինքը սաղ կյանքը երազեր նման պաշտոն չէր ստանա: Դե պատկերացրեք Յանդեքս տաքսու վարորդա աշխատել, շուկայում հսկիչ եղել, ու մեկ էլ հոպ` մարզպետ: Էն որ ասում են` չտեսավ պատից կախ` տեսավ ճակատից կախ: Բայց ամենավատն այն է, որ ինքը խաղում է վարչապետի հեղինակության հետ, իր անունը տալով` սաղին հաթաթաներ է տալիս:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am