Լարված իրավիճակ. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ». Գևորգ Սաֆարյանը՝ Վալերի Օսիպյանին

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց: Դատավարությանն այսօր ներկա է տուժող, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Իր ցուցմունքում Օսիպյանը որոշ մանրամասներ  ներկայացրեց ՊՊԾ գնդի գրավման միջադեպից: Նա պատմեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամները՝ պատանդ վերցնելով իրեն, սպառնացել են, ինքնաձիգով հարվածել, ուսադիրները պոկել. «Հարվածներով, մտանք գունդ, անցակետով անցանք, ես նկատեցի, որ մի քանի համակագիչներ են սեղանին դրված, այդտեղ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը: Ասում էր՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ»,- ասաց նախկին փոխոստիկանապետը: Մասնավորապես խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքվեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը երկրում տապալված է եւ իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելու դեմ, Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել՝ ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»: Այդ ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ոստիկանապետին ինչ-որ բան ասաց, որը, սակայն, լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվողների համար: Օսիպյանի հարցին, թե բան ունեք ասելու, Սմբատը կրկին ինչ-որ բան ասաց, ինչից հետո Վալերիյ Օսիպյանն ասաց. «Որևէ մեկը չփորձի որեւէ բան ասել»: Գևորգ Սաֆարյանը, որը ներկա էր դատավարությանը, արձագանքեց ոստիկանապետին՝ ասելով. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրելով ներկաներին՝ նշեց, որ կարգը խախտելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am