ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիային»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը ներկայացրեց որոշման նախագիծ,որի հիման վրա   որոշում կայացվեց նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար: ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Այնինչ՝ օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացվեր մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը:  Հանձնաժողովը, որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ ընկերությունը ծանուցվել է հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի գրությամբ:Հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ որոշմամբ սահմանված ժամկետը: Ինչ վերաբերում է վարչական վարույթի շրջանակում ընկերության ներկայացրած հիմնավորմանը, հարկ է փաստել, որ ընկերությունը պարտավոր էր սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող տեղեկատվության հիման վրա կազմել և սահմանված ժամկետում տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողով և հետագայում կատարել ճշգրտումներ: Հետևաբար, ընկերության հիմնավորումը տեղեկատվությունը որոշմամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու օբյեկտիվ պատճառ չի կարող համարվել»,-ասաց նա: Ընկերությունը 2019 թվականի հունվարի 16-ին հայտնել է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերության սեփական կարիքների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակների և հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված տույժերի մասով ծագել են տարաձայնություններ, և հաշվառման սկզբնական փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները շտկելու գործընթացով պայմանավորված՝ տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am