«Կործանիչ» գործարք. Պուտինի ու Փաշինյանի միջև «սառույցը» հալչում է

Ռուսաստանը Հայաստանին է վաճառել 4 SU-30 կործանիչներ՝ Ռուսաստանի ներքին գներով, գրել է օրերս ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը՝ «Ռուսաստանը Հայաստանին կործանիչներ է վաճառել, ինչպես ինքն իրեն» վերնագրով հոդվածում։ Մոսկվան ու Երևանը 4 կործանիչների վաճառքի մասին պայմանագիր են կնքել, Հայաստանը այդ կործանիչները կստանա արդեն 2020 թվականին, գրում է թերթը, հղում անելով իր աղբյուրին։ «Կոմերսանտի» տեղեկություններով, համաձայնագիրը կնքելու համար Ռուսաստանը գնացել է լուրջ զիջումների՝ ոչ միայն վարկ է կնքել, այլն նաև կործանիչները վաճառել է ներքին գներով։ Գործարքը շատ կարևոր է հայկական կողմի համար, քանի որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Երևանը ձեռք բերում բոլորովին նոր, արդիական ռազմական օդանավեր։ «Կոմերսանտը» գրում է, որ գործարքի մասին երեկ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն այդ տեղեկությունը մեկնաբանելու՝ «Ազատության» խնդրանքին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել էր՝ ինչպես հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մենք աշխատում ենք SU֊30֊ների ձեռք բերման ուղղությամբ, երբ որ կլինեն առարկայական արդյունքներ, մենք դրանց մասին կհայտարարենք։ Հայտնի է, որ մոտ երկու ամիս առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե Երևանը և Մոսկվան մոտենում են SU-30-ների մատակարարման պայմանագրի կնքման եզրափակիչ փուլին։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ գործարքը Ռուսաստանը Հայաստանի հետ կնքել է ՀԱՊԿ֊ի շրջանակներում և հայկական կողմը կարողացել է այդ կործանիչները ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով, ինչպես նաև պայմանավորվել է, որ հայ օդաչուներն ու մասնագետները համապատասխան վերապատրաստում կանցնեն Ռուսաստանի ռազմական կառույցներում։ Ռուսական թերթը նաև գրում է, որ կործանիչները ձեռք բերելու մասին Հայաստանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ դեռևս 2012 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը, որով Երևանը ցանկանում էր ձեռք բերել 12 կործանիչ, չէր կայացել։ Ռուսական կործանիչներ ձեռք բերելու հարցին Երևանն ու Մոսկվան վերադարձել են արդեն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Թերթը գրում է, որ այս հարցը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են սեպտեմբերին կայացած հանդիպմանը, հակական կողմը ուզում էր ձեռք բերել 6 կործանիչ, սակայն համաձայնել են 4-ի շուրջ։ Սա Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջին նման համաձայնագիրն է ապրիլյան հեղափոխությունից հետո։ «Կոմերսանտը» գրում է, որ Ռուսաստանի համար ևս այս պայմանագիրը կարևոր է, քանի որ այսպիսով Մոսկվան ամրապնդում իր դիրքերը ՀԱՊԿ-ի իր դաշնակցի հետ հարաբերություններում։ Ռազմական օդանավի մի նմուշ, ռուսական թերթի տվյալներով, օգոստոսին բերել էին Երևանի «Էրեբունի» օդանավակայան, որպեսզի Փաշինյանը կարողանար այն տեսնել։ Հիշեցնենք՝ այն ժամանակ Հայաստանի վարչապետը լուսանկարվել էր կործանիչի հետ և գրառում թողել Ֆեյսբուքում, թե աշխարհի ամենալավ կործանիչներից մեկն է։ Այսպես, գործարքը կարելի է մեծ ձեռքբերում համարել Հայաստանի համար, քանի որ այն շոշափելի բարձրացնում է հայկական բանակի ներուժը։ Սրա հետ մեկտեղ, չի կարելի բացառել, որ առաջիկայում ադրբեջանական կողմն էլ ի պատասխան փորձի ձեռք բերել ժամանակակից կործանիչներ, ընդ որում՝ և Ռուսաստանից, և այլ երկրներից, ինչը և մինչ այժմ արել է: Այս դեպքում, կստացվի, որ Ռուսաստանը շարունակելով կողմերի համար ընդունելի պայմաններով զենք վաճառելով, պահում է կողմերի նկատմամբ ազդեցությունը: Բացի այդ, կա մեկ այլ հանգամանք: Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այս գործարքով, կարելի է ասել, որոշակիորեն բարդ մթնոլորտն ու հարաբերություններում բարդ շրջանն անցնում է, այսինքն՝ «սառույցը» հալչում է: Բայց սա ոչինչ չի նշականում: Ռուսաստանը հարկ եղած դեպքում կրկին «կմտրակի», դարձյալ «խանդի տեսարաններ» կցուցադրի, եթե Հայաստանը այս, կամ այլ գործընթացում Ռուսաստանի համար ոչ դուրեկան քայլեր անի: Այնպես որ՝ Հայաստանն այս փուլում գոհ է, բայց չպետք է կորցնի զգոնությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am