Փողը կա,դպրոցը կա, ո՞ւմ ենք սպասում. Նիկոլ Փաշինյանը բարկացավ

Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման աշխատանքներ կազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով նշեց, որ ծրագրով նախատեսված է, որ կառուցվող և վերակառուցվող դպրոցները սեյսմակայուն են լինելու առնվազն ինը բալ երկրաշարժի դեպքում և այս նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն։ Վարչապետ Նիկոոլ Փաշինյանն ասաց, որ այս ծրագրով 46 դպրոց վերանորոգման ենթակա է, բայց հիմա միայն վեցն են հիմնանորոգում, ինչո՞ւ: Նա ասաց, որ տեմպն արագացնելու խնդիր կա, և դոնոր գործընկերների հետ պետք է ինտենսիվ աշխատել: “Հիմա մենք վարկային ծրագիր ունենք՝ 88 մլն դոլար, այս 46-ից քանիսի շինարարության համար է բավարար: Համենայնդեպս, ոչ բոլորին է բավարար, և մենք պետք է իսկապես հասկանանք”,- ասաց նա: Վարչապետին տեղեկացվեց, որ 88 մլն դոլարով ու կառավարության կողմից հատկացվելիք 20 մլն դոլար համաֆինանսավորմամբ այս բոլոր դպրոցների հիմնանորոգումը կավարտվի: “Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչո՞ւ ենք այսպիսի տեմպով առաջ գնում”,- հարցրեց վարչապետը: Սուրեն Պապիկյանն ասաց, որ 18.5 մլն դոլար համաֆինանսավորման խնդիր կա, կառավարությունը դա պետք է հատկացնի, բայց նախորդ տարի դա դանդաղել է: Մյուս դպրոցներն արդեն պետք է քննարկեն, հասկանան: “Չէ, ես նկատի ունեմ փողը կա, դպրոցը կա, ո՞ւմ ենք սպասում: Համաֆինանսավորման խնդի՞րն է: Այսինքն՝ նկատի ունեմ այդ տեմպով եթե գնանք, վեց ամսից էլի վեցի մասին կխոսենք: Ինչի՞ մենք ամեն շաբաթ մի դպրոցի հարց չենք լուծում, ինչի՞ բոլորի հետ աշխատանք չենք տանում”,- հարցրեց վարչապետը: Սուրեն Պապիկյանն ասաց, որ պետք է քննարկեն համապատասխան գերատեսչությունների հետ ու անցնեն առաջ: Վարչապետն ասաց, որ առանց քննարկելու պետք է գնալ առաջ, համաֆինանսավորման աղբյուրն էլ պետք է գտնել ու գնալ առաջ: Այսինքն՝ վարկային միջոցը վերցված է, պետք է արդյունավետ ու արագ օգտագործել: “Հետևաբար, այս 46 դպրոցների հարցերը մենք լուծում ենք”,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցի համատեքստում պետք է ներառել նաև դոնոր գործընկերների հետ ինտենսիվ աշխատանքը, ԵՄ հետ համագործակցության ճանապարհային քարտեզում ևս փորձել ներառել այս ծրագրերը։ «Որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ լուրջ լինի, «պետական շինարարություն» մտածողությունը պետք է վերացնել»,-նշեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե դպրոցաշինությունն այս տեմպերով ընթանա, կառավարությունն ուղղակի չի հասցնի, մյուս դպրոցներն էլ կքանդվեն ու կարիք կունենան վերանորոգման: Եվ կստացվի, որ վերանորոգման ցիկլից չեն կարողանում դուրս գալ: Որոշմումը միաձայն ընդունվեց կառավարության կողմից։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am