«Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում». Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խորը մտահոգություն է հայտնել մարդկային կորուստների համար, մասնավորապես քաղաքացիական անձանց շրջանում: «Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների: Համանախագահներն իրենց գործում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:
