«Գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք». Վալերիյ Օսիպյանը հիշում է 2016թ. հուլիսյան իրադարձությունները

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Դատարանի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետն ասաց, որ ամբաստանյլաներից որեւէ մեկի հետ բարեկամական, ազգակցական կապեր չունի, ամբաստանյլաներին ճանաչում է այսպես ասած փողոցի՝ հասարակական միջոցառումներից, հավաքներից, երթերից: Վալերի Օսիպյանը պատմեց, որ 2016 հուլիսի 17-ին, ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահից զանգ է ստացել եւ տեղեկացել, որ ՊՊԾ ոստիկանության գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից, այսպես ասած, զավթել են: «Գրավողն ուրիշ բան կգրավեր։ 35 հոգի չէին գնա գունդ գրավեին, նրանք ապօրինի զավթել են գունդը:Տեղ հասնելուն պես լսել եմ  Պավլիկ Մանուկյանի ձայնը ու հասկացել, թե ովքեր են ներսում։ Փորձել եմ վերջինիս հետ բանակցել, հորդորել, որ զենքերը վայր դնեն ու դրանով ցրեն իրենց՝ բանդա լինելու մասին շարունակ պտտվող խոսակցությունները։ Լավ, շատ ես խոսում,ասել է  Պավլիկ Մանուկյանի պատասխանը »,-պատմում է Օսիպյանը: էրեբունու բաժնի մոտ նկատեցի պարոն Եղիազարյանին, նա մոտեցավ, տեղեկացավ՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ գնում եմ այնտեղ, ասաց՝ ես էլ եմ գալիս: Ձախ մայթով բարձրանում էինք, հասնելով քարերի աշխարհի մոտ, նկատեցի, որ դիմացի մայթին կանգնած էր Մարտիրոս Հակոբյանը՝ ինքնաձիգով, Պավլիկը, Սեդրակ, Աշոտը մոտեցավ: Խոսակցությունը հետեւյալն էր, փորձեցինք բացատրել, որ սա ճիշտ չէ , իրենք իրենց էին ասում, ձգված տոնայնության վրա էր մեր խոսակցությունը եւ ես հասկացա, որ խոսակցությունները եւ բանակցությունները մեզ մոտ չի ստացվում, անարդյունք է: Փորձում էինք զոհվածների կամ վիրավորների մասին ինչ-որ բան տեղեկանայինք, ասացին՝ ում պետք է, մենք օգնություն ցույց տվել ենք, զոհ չունենք եւ այլն: Ապա ինքնաձիգը պահել են իր վրա, քաշքշել, ցանկացել խլել կապի միջոցն ու փորձել իրեն պատանդ վերցնել՝ սպառնալով չենթարկվելու դեպքում սպանել՝ միևնույն ժամանակ ինքնաձիգի կոթով հարվածելով ու ուսադիրները պոկելով։ Ինչպես հետո է իմացել, ուսադիրներ պոկողը եղել է Աշոտ Պետրոսյանը։ «Այդպես մտանք գունդ։ 5-6 հոգով հարվածում էին ինձ։ Մտանք ներս։ Այնտեղ մի քանի համակարգիչներ էին դրված, որոնց շուրջ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը։ Ավելի առաջ գնալով՝ հանգստի սենյակում տեսա ձեռնաշղթաներով 8 ոստիկանների։ Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ «կանդալեցին»։ Հետագայում բոլորիս ձեռքերն արձակեցին։ Այնուհետև ինձ տարան դուրս։ Բարձրախոս տվեցինք ձեռքս՝ ասելով՝ եթե հիմա ոստիկաններին կոչ չանես զենքերը վայր դնել ու գալ, միանալ մեզ, քեզ այստեղ գյուլլում ենք։ Սպառնալիքները տևեցին 3-5 րոպե։ Ես, բնականաբար, դա չասացի, այլ դիմելով գործընկերներիս՝ հորդորեցի այս ուղղությամբ չկրակել, որ պատասխան կրակ զինված խմբի կողմից չլինի»,-հիշեց ՀՀ ոստիկանապետը՝ հավելելով, որ գնդի տարածքում «Մոլոտովի կոկտեյլներ» էին պատրաստվում։ Վերջինս նշեց նաև, որ իր հեռախոսը թողել էին իր մոտ, որովհետև ինքը կապող օղակ էր իրավապահ մարմինների ու զինված խմբի միջև։  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am