Վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, մեքենաները վարել են ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով…/տեսանյութ/

Ճանապարհային ոստիկանության` մայրաքաղաքն ու մարզերը սապասարկող ստորաբաժանումների, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները հունվարի 28-ից փետրվարի 3-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում, խոշոր քաղաքներում ու հանրապետության ավտոճանապարհներին։ Այդ ընթացքում Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 229 տրանսպորտային միջոց։ 22 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, մյուս մեքենաների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները Հյուսիսային պողոտայում և հարակից տարածքում իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում միայն փետրվարի 1-ին 10 մեքենա են հայտնաբերել, որոնցից 9-ի խլացուցիչները վերասարքավորված են եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 1-ը շահագործվել է փոխարինված համարանիշերով։ 10 մեքենան էլ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 82 տրանսպորտային միջոց։ 41-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին։ Հունվարի 28-ից փետրվարի 3-ը մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 105 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 79-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ 12 վարորդ մեքենաները վարել են ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով, 1-ն՝ առանց համարանիշերի։ Մյուսները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Մարզերում հայտնաբերվել է առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող ընդհանուր 169 մեքենա, որոնցից միայն 15-ի վարորդներն են թաղանթապատումը տեղում վերացրել։ 8 վարորդ էլ վարչական տույժի է ենթարկվել երթևեկելիս տրանսպորտային միջոցներից տարբեր իրեր փողոց նետելու համար։ Ճանապարհային ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է ուժեղացված ծառայությունը՝ անհանդուրժող լինելով կարգազանցների նկատմամբ։

դիտվել է 746 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am