Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցի մասին

Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանը փետրվարի 4-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպմանը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը: Հանդիպմանը քննարկվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը: Պատրիարքարանից արված հաղորդագրության մեջ նշվում է, որ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում անկեղծ խոսակցություն է ծավալվել, որի ընթացքում ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտնել է, որ պետությունը հետաքրքրված է պատրիարքի ընտրության խնդրով և հետևում է զարգացումներին: Նա ասել է նաև, որ լուծման հասնելու համար պետք է համբերատար լինել: Հանդիպման մասին «Ակոս»-ին պատմել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Նա հայտնել է, որ Գարեգին Բ կաթողիկոսը ցանկություն է հայտնել, որ պատրիարքի ընտրության հարցի վերաբերյալ Պարսամյանը հայտնի իր տեսակետները: Ուստի Հռոմում գտնվելու ժամանակ Պարսամյանը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ ու այդ ցանկությունը փոխանցել նրան: «Դեսպանը դրականորեն արձագանքեց և հայտնեց, որ կփոխանցի արտգործնախարարին: Ավելի ուշ ինձ զանգահարեցին և հայտնեցին ԱԳ նախարարի հետ հանդիպման օր նշանակելու մասին: Այդ մասին ես հայտնեցի Գարեգին Բ կաթողիկոսին»,- պատմել է արքեպիսկոպոս Պարսամյանը: Խոսելով այն մասին, թե ինչպես է անցել հանդիպումը՝ նա ասել է. «Նախարարը մեզ շատ ջերմ ընդունեց, ես էլ հստակորեն ներկայացրի, որ իմ նպատակը ոչ թե դրսից միջամտելն է, այլ մեր մտահոգությունները հայտնելն ու հասկանալը, թե ինչ կերպ կարող ենք օգտակար լինել: Նախարարն ասաց, որ ինքն էլ է հասկանում, որ դա խնդիր է, նշեց, որ պետությունը ևս ուզում է պատրիարքի ընտրություն անցկացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է մի փոքր համբերել»: Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով արդեն ավելի քան 10 տարի չի պաշտոնավարում: Նրա փոխարեն պատրիարքական փոխանորդի պաշտոնում է նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը 2017 թվականին Մութաֆյանին ճանաչեց որպես «պատրիարք ի հանգստյան», իսկ նրա աթոռը՝ «թափուր»: Խորհուրդն ամիսներ անց պատրիարքի տեղապահ ընտրեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Նրա ընտրությունից ձևավորվեց հատուկ Նախաձեռնող խումբ, որը պետք է նախապատրաստեր պատրիարքի ընտրության գործընթացը: Բեքչյանին, սակայն, Ստամբուլի նահանգապետարանն այդպես էլ չճանաչեց: Նահանգապետարանից ուղարկված հատուկ գրության մեջ ասվում էր, որ քանի դեռ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, նոր ընտրություններ չեն կարող անցկացվել:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am