«Վարչապետին հորդորում եմ նախ ազատվել այդ խորհրդականներից». Էդմոն Մարուքյան

Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Կարծում եմ, որ տեղի է ունեցել կառավարության կազմավորման կարգի, այն է ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի խախտում»,-գրել է նա: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։ Կարծում եմ, որ տեղի է ունեցել կառավարության կազմավորման կարգի, այն է ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի խախտում։ Այդ հոդվածով սահմանվում է կառավարության կազմավորման հստակ կարգ, համաձայն որի՝ իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։ Բնականաբար, այստեղ խոսքը գնում է գործող Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով սահմանված կարգով բոլոր նախարարությունների, այն է կառավարության անդամների պաշտոնում նշանակվող թեկնածուների ներկայացման մասին։ ՀՀ վարչապետը չի ներկայացրել բոլոր նախարարների թեկնածուներին, իսկ ՀՀ նախագահը նշանակել է միայն նրանց ում ներկայացրել է վարչապետը։ Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները. 1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2) Առողջապահության նախարարությունը, 3) Արդարադատության նախարարությունը, 4) Արտակարգ իրավիճակների նախարարությունը, 5) Արտաքին գործերի նախարարությունը, 6) Բնապահպանության նախարարությունը, 7) Գյուղատնտեսության նախարարությունը, 8) Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, 9) Կրթության և գիտության նախարարությունը, 10) Մշակույթի նախարարությունը, 11) Պաշտպանության նախարարությունը, 12) Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, 13) Սփյուռքի նախարարությունը, 14) Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, 15) Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, 16) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, 17) Ֆինանսների նախարարությունը: Մինչդեռ ՀՀ վարչապետը ներկայացրել է 2 փոխվարչապետի և 12 նախարարի թեկնածություն։ Այսինքն՝ չի ներկայացվել հինգ նախարարի թեկնածություն, որով թողել է գործող նախարարություններ առանց նախարարների։ Սակայն այդ նախարարությունները և նախարարի պաշտոնները սահմանված են վերոնշյալ օրենքով, որը գործող օրենք է, և չկա այլ օրենք, որն այլ բան կսահմաներ։ Այս պահին չկա Կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ նույնիսկ որևէ օրենսդրական փոփոխության նախաձեռնություն։ Կարելի է միայն ենթադրել, որ ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել նրա իրավական հարցերով խորհրդականները, որի պատճառով նա առաջնորդվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, որը սահմանում է այն երաշխիքը, որ պետք է ապահովեր կառավարության բնականոն գործունեությունը։ Համաձայն վերոնշյալ հոդվածի մեջբերված դրույթի՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն 2/3-ը: Այս դրույթը լրիվ այլ հարաբերություն է կարգավորում, որևէ կապ չունի Կառավարության կազմը ՀՀ Նախագահին ներկայացնելու սահմանադրական պարտավորության հետ։ Այն բացառապես վերաբերում է այն դեպքերին, երբ ՀՀ նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչապետի առաջարկած նախարարների թեկնածուների վիճարկման հարցով։ Իսկ Սահմանադրական դատարանը թեկնածուներից առնվազն 2/3-ի հարցով խնդիր չի տեսել։ Իսկ մյուս թեկնածուներին անհամատեղելի է համարել այդ պաշտոններում, կամ նրանց թեկնածությունը դեռևս քննարկման փուլում են։ Այս դրույթը բացառապես երաշխիք սահմանող դրույթ է, որի իմաստը սահմանադրական ճգնաժամից խուսափելու համար կառավարության բնականոն գործունեությունն ապահովելն է, այլ ոչ թե ՀՀ վարչապետին հինգօրյա ժամկետում կառավարության կազմից ավելի պակաս նախարարների թեկնածուներ ներկայացնելու իրավունք տրամադրելը։ Հիմնվելով վերոգրյալի վրա՝ պետք է փաստել, որ ՀՀ վարչապետը չի կատարել ՀՀ սահմանադրությամբ իր վրա դրված ուղղակի պարտավորությունը, որի պատճառով խախտվել է ՀՀ սահմանադրության 150-րդ հոդվածի պահանջը։ Վարչապետին հորդորում եմ նախ ազատվել այն խորհրդականներից, որ նման կերպ են մեկնաբանել խնդրի լուծումը, ինչպես նաև անհապաղ Ազգային ժողովին ներկայացնել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծ, որը կներկայացնի նոր կառավարության կառուցվածքը, օդում չի թողնի նախարարություններ առանց նախարարների և իր կառուցվածքում կընդգրկի ԱԱԾ-ն, ոստիկանությունը և ՊԵԿ-ը»։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am