«Ստեղից փախնել ա պետք». Ադրբեջանի բնակիչների խուճապահար արձագանքները. տեսանյութ
«Ռազմինֆո»–ի փոխանցմամբ՝ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից` շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների ու վիրավորների մասին: Այդ գրառումներից և տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններն Արցախի հյուսիս-արևելքում և արևելքում տապալվել են։Հայտնում են նաև, որ Ադրբեջանը էվակուացրել է այդ շրջանի բնակիչներին: Տեսնյութում Աղդամի Բենովշելեր գյուղի բնակիչներից մեկը նշում է, որ իրենց դրությունը բավականին վատ է և ավելացնում,- «Ստեղից փախնել ա պետք»:
