«Լարիսա Ալավերդյանը զանգեց Սերժ Սարգսյանին, ասաց՝ մի՛ արեք: Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ուշ է». Անահիտ Բախշյան

Երեկ տեղեկացրել էինք, որ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ: ՀՔԾ-ից այս առնչությամբ դեռևս մեկնաբանություն չեն տալիս: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ես չգիտեմ, թե ի՞նչ է Սերժ Սարգսյանը պատմել ՀՔԾ-ում: Բայց ես շատ լավ եմ հիշում, թե ինչ է ինքը մարտի 1-ի ուշ երեկոյան հեռախոսով ասել «Ժառանգության» պատգամավորներից մեկին: Չեմ պատմի այդ խոսակցության մանրամասները, բայց ասեմ, որ Սերժ Սարգսյանը հնար չունի ՀՔԾ-ում ասելու, որ տեղյակ չի եղել, կամ որ հաջորդ օրն է տեղեկացել տեղի ունեցողի մասին: Ըստ էության, ինքը տեղյակ էր անգամ այն դեպքերից, որոնք դեռ պիտի կատարվեին»: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Մարտի 1-ի վերաբերյալ լսումների ժամանակ, այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսպիսի հայտարարություն էր արել ԱԺ նիստերի դահլիճում. «Որպես մարտի 1-ի դեպքերի ականատես, ասում եմ՝ երեկոյան ԱԺ-ում, երբ արդեն հավաքում էին պատգամավորներին ու մենք ստույգ գիտեինք, որ զորքը մտնում է Երևան, մինչև նիստը սկսելը, մեր տիկին Լարիսա Ալավերդյանը վերցրեց հեռախոսն ու զանգահարեց Սերժ Սարգսյանին: Ասաց՝ պարոն Սարգսյան, խորհուրդ եմ տալիս չշտապել, թողեք լույսը բացվի, ԱԺ-ն նոր պիտի ընդունի ի գիտություն արտակարգ դրության մասին հայտարարությունը: Լարիսան շարունակեց, ասաց՝ մի արեք, զորքը մտնում է քաղաք, մի արեք: Եվ ինչ պատասխանեց Սարգսյանն, ասաց՝ արդեն ուշ է»,- նշել էր Բախշյանը:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am