ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՆ միասնության կոչ է անում

  • 2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը
    Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր
    են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված
    նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական
    համակարգի ապամոնտաժումը և օրինական ընտրությունների
    անցկացումը առանձահատուկ նշանակություն ունեն Հայաստանի
    ներկայի և ապագայի համար: Հարկ է ընդգծել նաև հեղափոխության
    բերած նոր հնարավորությունները և հեռանկարը Հայաստանի
    հասարակության և պետության և հայ ժողովրդի միասնականության
    ապահովման գործում:
    Միաժամանակ մատնանշելով՝
    - հեղափոխության տեղապտույտի առկա վտանգը, կառավարման
    անարդյունավետությունը, անհասկանալի կադրային
    քաղաքականությունը, նոր իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մեծ
    պակասն ու քաղաքական անփորձությունը,
    - կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները նոր,
    արդյունավետ և իշխանությունների տարանջատումն ապահովող
    պետություն կառուցելու ճանապարհին,
    - նոր ձևավորված խորհրդարանում պառլամենատարիզմի
    բացակայությունը,
    - դատաիրավական համակարգում փոփոխությունների դանդաղումը,
    Արձանագրելով՝
    - բոլոր ոլորտներում համակարգային, հայեցակարգային մոտեցումների
    բացակայությունը,
    -քաղաքականդաշտի անկատարությունը,գործողօրենսդրության
    վտանգները այդ դաշտի կայացման համար,
    Հաշվի առնելով՝
    - գլոբալացող աշխարհի մարտահրավերները ազգային ինքնության և
    արժեքների համար,
    Տագնապելով՝
    1
  • - Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքներից, ՀՀ արտաքին
    քաղաքականության մեջ ռուսական գործոնի և ուղղության
    վտանգահարույց ներկայությունից և թելադրանքից,
    - Հայաստանի եվրաինտեգրման դանդաղումից,
    - ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ոչ հայանպաստ լուծման
    հնարավորությունից,
    Ես՝ ՀՀ քաղաքացի Նարինե Մկրտչյանս, կարևորելով
    ազատականությունը, ժողովրդավարությունը, Հայաստանի զարգացման
    արևմտյան ուղղությունը՝
    Հայտարարում եմ՝
    նոր քաղաքական պլատֆորմի՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ստեղծման
    նախաձեռնության մասին:
    Քաղաքական լիգայի առաջնահերթություններից է ՔԱՂԱՔԱԿԱՆ
    ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, որի խնդիրներից են՝
    - Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը նպաստող
    ծրագրի և գործողությունների հաջորդականության մշակումը;
    - Նոր Սահմանադրության նախագծի մշակման և հանրաքվեի
    անցկացման պահանջների հետապնդումը,
    - Նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր
    օրենքի ընդունումը ամենամոտ ժամանակներում,
    - Հայաստանի կառավարման արդյունավետության հանրային
    վերահսկումը:
    Ազատ,արդար,օրինական,ժողովրդավարական,ինքնիշխան
    Հայաստանի կայացումը դառնալու է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ճանապարհի
    ընտրությունը:
    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅՈՒՄ կարող են միավորվել անհատ քաղաքացիներ,
    կազմակերպություններ և կուսակցություններ:
    ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
    05.02.2019թ

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am