Ռուսաստանին հաջողվում է «ծերուկի» փողերը աշխատեցնել իր օգտին

...ա) Արտքաղաքական. Հայաստանը գոնե մինչ այս պահը դեռ ռուսական «խաղերի» ծիրում է. Ռուսաստանին հաջողվում է «ծերուկի» փողերը աշխատեցնել իր օգտին: Դեռևս: Եվ չնայած հայաստանյան մենթալ պլանի փոփոխությանը, Հայաստանը Ռուսաստանի «տակից քաշելու» ահռելի ջանքերին, թավշյա, ոչ բռնիների «ուղեղային կենտրոններից» մեկը` Ռուսաստանին դուր գալու համար, իշխանությունների անունից (Ալեն Սիմոնյանի կողքին տես նաև Լիլիթ Մակունցին) «որոշել» է փոխել Հայաստանի հիմնը, անգամ` դրոշը: Անցնելով առաջ` արձանագրենք. Հայաստանը փաստացի մերժեց բոլթոնյան առաջարկը` ամերիկյան զենք գնելուն առնչվող, Ռուսաստանից գնեց կործանիչներ` Փաշինյանի` Իրան սպասվելիք այցելության ֆոնին: Չմոռանանք` Իրանը, մինչ այս այցը, երկու անգամ հրավիրել էր Փաշինյանին` այցելելու Իրան, վերջինս հրաժարվել էր: Չմոռանանք, որ Հայաստանի ուղղորդումը Սորոս պապիկի հետ իրականացնող միստր Բոլթոնի այցից հետո Հայաստանում հնչեց ամենատարակուսելի հայտարարությունը, թե հնարավոր է Իրանի հետ սահմանի փակում, երկրորդմանբ` Իրանը ավտորիտար երկիր է: Փաստորեն, «իրավիճակ է փոխվել»:

բ) Ոչինչ չի ստացվում ամերիկյան «սև» և «գորշ» այդ երկու կարդինալների` Ղարաբաղյան նախագծումի դեպքում ևս: Փաշինյանը, որը բացարձակապես չի տիրապետում Ղարաբաղյան խնդրին, այնուհանդերձ, վերջին շրջանում անում է հայտարարություններ, որոնք «հետաքրքիր» են, նույն այդ ծերուկների ուղենշումներին դեմ գնալու մասով, ինչին դեռ պետք է ուշադիր հետևել: դ) Նոր իշխանությունները, «մեղմիվ» ու դանդաղ, կարծես փորձում են խաղից հանել, թույլ են տալիս վարկաբեկել «սորոսականության առաջամարտիկներին» (Սանասարյան Դավիթ, Գրիգորյան Արմեն, Ղազարյան Թագուհի, Հարությունյան Արայիկ…), ավելին, սկսվել է բավականին հետաքրքիր շրջափուլ. նորերը սկսել են մոտ-մոտ անել նախկին` «սև, թալանչի, հակահեղափոխական» իշխանություններին, ի դեմս «Եվրանեստի» հայաստանյան պատվիրակության նախկին և ներկա ղեկավարներ Արմեն Աշոտյանի և Մխիթար Հայրապետյանի: Ընդ որում, չենք բացառում, որ նույնը տեղի ունենա նաև մնացյալ` ԵԽԽՎ, ԵՄ տանդեմներում: Ձգենք պաուզան, հարցնելու` բանը կհասնի՞ Ղարաբաղյան «կոնսուլտացիաներին». երբեք մի ասա` երբեք: Կարծում ենք, եթե հասունանա անհրաժեշտ պահը, նման գործընթաց նույնպես կունենանք: Ելնելով վերը շարադրվածից` պարոն Սորոսը նոր ուղերձ հղեց հայաստանյան իր «երկրպագուներին», վերջիններիս շարքերը ամրակայելու, նրանց «շուկայական» գինը կայուն պահելու համար. ասաց, որ հարկավոր լուրջ աջակցություն կտրամադրվի հայաստանյան հասարակական սեկտորին, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել «սեկտորի» կողմից: Մենք քանիցս ենք խոսել հեղափոխության երկրորդ էշելոնի մասին: Հասկանալիորեն, սորոսյան-բոլթոնյան մեքենան պատրաստվում է երկրորդ «մարտին»` հեղափոխության երկրորդ փուլին` Հարավային Կովկասի այս մասում իրենց իդեա-ֆիքսը ավարտին հասցնելու համար:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am