Դժբախտություն եմ ունեցել մասնակցելու ՊԵԿ-ի «մրցույթ» կոչվող ներկայացմանը. Քաղաքացին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին

Aysor.am-ը գրում է. «Խմբագրություն է դիմել քաղաքացի Հասմիկ Ադամյանը՝ խնդրելով հրապարակել ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվելու համար անցկացվող մրցույթի վերաբերյալ ՀՀ վարչապետին ուղղված իր բաց նամակը»։ «Հարգելի պրն. Վարչապետ. Մասնակցել եմ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթին: Մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը հաղթահարել եմ առավելագույն միավորներով, անցել մրցույթի բանավոր փուլ, որին մասնակցելուց ապրել եմ մեծ հիասթափություն (ի դեպ արդեն երկրորդ տարին է՝ ինչ դիմում և մասնակցում եմ): Դիմել էի մաքսային ծառայողի 4 հաստիքների համար, թեստավորումներից ստացել առավելագույն 100 միավորից – 100,100, 95,95, անցել մրցույթի բանավոր փուլ: Բանավոր փուլում իմ ունեցած 4 հնարավորություններից 3-ից կտրեցին, վերջինին էլ մի կերպ հազիվ անցկացրեցին այն էլ 2-րդ, 3-րդ տեղով (խղճներին չնստեց երևի չորրորդ անգամ կտրել), քանզի նախապես որոշված էր, որ առաջին տեղով պետք է անցկացնեին հարկայինում աշխատողի քրոջը, ում պետը` Արման Մնացականյանը հանձնաժողովի անդամ էր, ում հետ կար նախնական պայմանավորվածություն, որ ամեն գնով պետք է այդ աղջկան անցկացնեն, ով և բազմիցս պատասխաններում ուղղեց, հուշեց, նրա փոխարեն պատասխանեց հարցերին ու այդ ներկայացմանը ես ներկա էի: Ու հիմա ամեն գնով փորձում են իմ արդարացի գիտելիքներով վաստակած տեղը խցկեն խնամի-ծանոթ-բարեկամ կապով կապակցված մեկին: Հավելեմ, որ ունեմ երկու բարձրագույն կրթություն, գերազանցությամբ ավարտել եմ Պոլիտեխնիկ և Ժողինստիտուտները ու հիմա նորից պոտենցիալ գործազուրկ եմ դառնալու վերոթվարկյալ անարդարությունների, ԽԾԲ կապի, կոռուպցիայի ու կեղծիքի պատճառով: Մի խոսքով դա մրցույթ չէր այլ մրցույթի բեմականացում, մարդկանց աչքերին թոզ փչելու հերթական փորձ, որ իբր ամեն ինչ արդար է ընթանում: Բայց իրենք հո իրենց գործը լավ գիտեն… Իսկ ես հավատում էի, որ իրավիճակ է փոխվել ու այս անգամ լինելու է այլ կերպ, բայց արի ու տես որ այդ համակարգում ինչպես եղել է՝ ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունելու լավագույն ավանդույթները, այդպես էլ շարունակվում է։ Ինչպես ասաց ՊԵԿ-ում աշխատող իմ ծանոթներից մեկը «Եվ չագուճն է իրենց ձեռքում, և մեխը»։ Հստակ հաշվարկ է, գիտեն նախապես ում ինչ միավոր նշանակեն ու որտեղ գործի տեղավորեն, անկախ քո տված գերազանց պատասխաններից: Սա միայն իմ բողոքի ձայնը ու դիտարկումը չի, այլ այն բազմաթիվ դիմորդների, ովքեր դժբախտություն են ունեցել մասնակցելու «մրցույթ» կոչվող ներկայացմանը, եթե կարդաք իմ բաց նամակների տակ գրված մեկնաբանությունները, կհամոզվեք ինքներդ, թե որքան շատ են այդ մարդկանց թիվը, ովքեր համակարծիք են և սեփական կաշվի վրա են զգացել այդ ամենը: Պրն. Անանյանը իմ բաց նամակին վերաբերող լրագրողի տված հարցին պատասխանել է, որ դա կարող է լինել իմ «ներքին զգացողությունն» ու «սուբյեկտիվ կարծիքը»: Հավելեմ ու հակադարձեմ պրն. Անանյանի ասածին, որ «ներքին զգացողություն» ու «սուբյեկտիվ կարծիք» չեն կարող լինել տասնյակ մարդկանց մոտ միաժամանակ, կամ հենց ինձ մոտ 2-րդ տարին անընդմեջ, քանզի առաջին անգամը չի, որ չեմ կոտրվում և դիմում եմ՝ կրկին միամտորեն փորձելով հավատալ, որ այս անգամ ուրիշ կերպ է լինելու: Պրն. Վարչապետ դիմում եմ Ձեզ , քանզի հուսալքված եմ և այլ ելք չեմ տեսնում Ձեզ դիմելուց և դատական կարգով արդարությունն վերականգնելուց բացի: Նաև գիտեմ որ հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է Կառավարությունը: Հարգարժան պրն. Վարչապետ ունեմ այդ մրցույթի անցկացման կարգին վերաբերվող մի շարք դիտարկումներ, որոնց կխնդրեմ ուշադրության արժանացնեք և հաջորդ անցկացվելիք մրցույթներում ինկատի առնվեն: Դիտարկում 1. Բանավոր քննության հարցատոմսերում ներառվող հարցերը պետք է ընտրվեն պատահականության սկզբունքով, դիմորդի ներկայությամբ համակարգչային ծրագրի կամ դիմորդի բազմաքանակ տոմսերից իր ձեռքով քաշելու տարբերակով (ինչպես սովորաբար լինում է ԲՈՒՀ-երի քննություններում), որը կապահովի գաղտնիության սկզբունքը, հետևաբար կբացառի նաև պարզունակ ու բարդագույն հարցերի տարանջատումը և հասցեականությունը: Նաև կչեզոքացնի կոռուպցիոն ռիսկը: Այլ ոչ՝ ինչպես հիմա է՝ քննասենյակ մտնելուց քեզ հրամցնում են քո անուն-ազգանունով վաղօրոք նախապատրաստված տոմսը՝ իր հարցերով: Դիտարկում 2. Դիմորդը, ինչպես մրցույթի թեստավորման փուլում, պետք է հնարավորություն ունենա բանավոր մրցույթին նույնպես իր հարցատոմսի հարցերին պատասխանելուց անմիջապես հետո՝ մինչ գնահատականների հրապարակումը, իմանալ իր հարցերի ճիշտ պատասխանները, որպեսզի կարողանա ինքնուրույն համեմատել, հասկանալ, համոզվել, թե որ հարցում է թերացել, սխալ պատասխան տվել, ըստ այդմ՝ ինքնուրույն հաշվարկել իր փաստացի գնահատականը: Դա լրիվ ռեալ է, քանի որ, ինչպես նկատեցի, հանձնաժողովի բոլոր անդամների մոտ առկա էին բոլոր հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխաններով թերթիկներ, որոնցով և հիմանականում նրանք առաջնորդվում էին: Քանի որ դիմորդներ կային, որ գնացել էին, տանը ստուգել և հասկացել, որ իրենք տվյալ հարցերին տվել են ճիշտ պատասխաններ, սակայն իրենց այդ պատասխանները սխալ են դիտարկել, նշանակել ցածր գնահատական, և արդեն ուշ էր բողոքարկման համար: Դիտարկում 3. Դիմորդին պետք է հստակ ներկայացվի հանձնաժողովի անդամների՝ պարտադիր, ըստ օրենքի թվաքանակը, ու թե հանձնաժողովի քանի անդամների մասնակցության դեպքում է որոշումների կայացումը իրավազոր: Որքան տեղյակ եմ՝ այդ 9 հոգանոց հանձնաժողովի անդամների թվում պետք է լիներ նաև վարչապետի աշխատակազմից մարդ: Ինչո՞ւ չկար: Ու շատ ավելի արդարացի կլինի, որ ներկա կազմով գործող հանձնաժողովը առհասարակ ցրեք և հիմնովին նոր հանձնաժողով ստեղծեք, որի կազմը որոշելու իրավունք Դուք ունեք: (Խնդրին առնչվող բազմաթիվ նամակների, ինձ հասցեագրված բողոքների ծանրակշիռ մասը վերաբերվում է նաև հանձնաժողովի ներկայիս գործող կազմին): Ես առաջարկում եմ նաև բանավոր քննությանը թույլ տաք դիտորդի կարգավիճակում ներկա գտնվելու նաև լրատվամիջոցների և ոլորտով հետաքրքրված կամ առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ես ՀՀ հպարտ քաղաքացի եմ և հավատում եմ նոր Հայաստանի լուսավոր ապագային, նոր բարգավաճումներին, մարդու իրավունքների և ազատությունների խստագույնս պահպանումով նոր հզոր Հայաստան կառուցելուն, որը հնարավոր է միայն մեր բոլորի միահամուռ ջանքերով, մեր լուման ներդնելով՝ փոփոխելու համար այն արմատացած արատավոր սովորույթները և երևույթները, որոնք խանգարում են և կխանգարեն ապագայում, եթե այսօր լռեմ ես և մյուսները… Հուսով եմ Ձեր հագեցած առօրյայում ժամանակ կգտնեք և կծանոթանաք Ձեզ ուղղված նամակին և նամակս անարձագանք ու անհետևանք չի մնա: Իմ իրավունքն ու պարտականությունն է բարձրաձայնելը, և խնդրանքս, որպեսզի վերացվեն քննությունների կազմակերպման գործընթացում տեղ գտած խախտումները և ԽԾԲ կապով աշխատանքի ընդունվելու արատավոր սովորույթը: Իմ և բազմաթիվ մասնակիցների իրավունքն է՝ մասնակցել օրենքին համապատասխան հավասար պայմաններով քննության անցկացմանը և պահանջել արդարության վերականգնում: Եթե այսօր չշտկվեն առկա խնդիրները, վաղը ես, կամ ինձ նման այլոք, կրկին և կրկին խաբվելու են, որն ի վերջո բերելու է պետության ու համակարգի նկատմամբ վստահությունը կորստին, ինչպես հեղափոխությունից առաջ էր, երբ ՊԵԿ-ում և պետական այլ կառույցներում աշխատելու համար դիմում էին միայն ծանոթ-բարեկամներ ունեցողները, կամ էլ …: Հուսամ, որ հարցն իրոք կարևոր է Ձեզ համար և Դուք նույնպես շահագրգիռ եք, որ այս լուրջ բացթողումները կարգավորվեն, որպեսզի չստեղծվեն թյուր տպավորություններ: Հուսով եմ՝ մեր ձայնը լսելի կլինի, կվերականգնվի արդարությունը: Հարգանքներով` Հ. ԱԴԱՄՅԱՆ», – նշված է քաղաքացու նամակում։  

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am