Շփոթվածները՝ Բ26–ում

Մեր ժողովրդի մի մեծ մասն այնքան ծիծաղեց ցածրակարգ հումորային հաղորդումների վրա, այնքան երկրպագեց հեռուստաեթերն աղբով լցնող, հայոց լեզուն աղավաղող ու թատրոնների բեմերին էժանագին ներկայացումներ ապահովողդերասաններին, որ վերջում հայտնվեց քաղաքական թատրոնի մեջ՝ նույն ցածրորակ դերասանների առաջնորդությամբ։ Նախորդ իշխանությունը մերժվեց ստի համար, բայց նորերի համար սուտ խոսելն այնքան բնական է, որ արդեն չես հասցնում հետևել դրանց քանակին։ Երբ Բաղրամյան 26–ում հայտնվում են պատահական մարդիկ, որոնք շփոթել են ծաղրածուի աշխատավայրը պետության ղեկավարի նստավայրի հետ, վերջում ստանում ենք կրկեսի վերածված հայրենիք։ Շփոթվածները Բ26–ում հայտնվելուց հետո սկսեցին անել այն, ինչ էժանագին ներկայացումներից մեկի դերասանները Բ26–ում գողություն կատարելիս։ Սա ճակատագրի հեգնանք է. «Նո քոմենթ» ներկայացման մեջ Հայկ Մարությանիմարմնավորած կերպարը շփոթել էր հասցեները ու պատահաբար մտել Բ26՝ թալանելու, իսկ հիմա նույն Հայկ Մարությանն այն քաղաքական թիմի անդամ է, որը Բ26 էր մտել և սառնարաններն ու դարակներն էր փորփրում ուղիղ եթերում։ Ծաղրածուները քաղաքական կյանքում այժմ անում են այն, ինչ անում էին բեմի վրա, հեռուստաեթերում կամ ավտոտնակի տանիքի վրա թռչկոտելիս։ Ի դեպ, հիշյալ ներկայացման վերջում այն կերպարը, որին մարմնավորում էր Հովհաննես Ազոյանը՝ կոլոտ Հովոն, «փուռն է տալիս» իր հանցակից ընկերներին, ու այդ Բ26 մտած շփոթվածներին բերման են ենթարկում։ Իրական կյանքում նույն Հովոն նեղացած է Նիկոլ Փաշինյանից, քանզի վերջինս մտավ Բ26, բայց իրեն փայ չտվեց, մինչդեռ միասին էին գնացել «տուն կտրելու»։ Ըստ ամենայնի՝ Հովոն առիթը բաց չի թողնի այս անգամ արդեն իրական կյանքում «փուռը» տալու իրեն «քցած»ընկերոջը, տվյալ դեպքում՝ «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանին։ 7or.am Հայկ Ուսունց Հ.Գ.։ Օրերս նախագահական նստավայրից գողություն էր կատարվել։ Տարել էին հուշամեդալներ։ Գողացողը հետագայում բերել ու տեղն էր դրել տարածը։ Այդ մարդն ավելի ազնիվ է գտնվել, քան նրանք, ովքեր պատահաբար հայտնվել են Բ26–ում, ձեռքերը մտցրել են պետական բյուջե և ինքնամոռաց ինքնապարգևատրվում են՝ ձեռքի հետ մսխելով պետական ռեսուրսներն անձնական ու կուսակցական նպատակներով։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am