«Սուպերվարչապետության «լուծը» չթոթափած, հիմա էլ կառավարությունը սուպերնախարարություններ է ստեղծում»

«Իրատես» թերթը գրում է. «Սուպերվարչապետության «լուծը» չթոթափած, հիմա էլ կառավարությունը սուպերնախարարություններ է ստեղծում։ Սուպերնախարարի հավակնորդներից են Արայիկ Հարությունյանը եւ Սուրեն Պապիկյանը։ Առաջինը «կուլ» է տալու ոչ միայն մշակույթի, այլեւ սպորտի, երիտասարդության հարցերի նախարարությունները եւ սփյուռքի մի հատվածը։ Սուրեն Պապիկյանին էլ բաժին կհասնեն էներգետիկայի, տրանսպորտի նախարարության մի հատվածն ու պետգույքի կոմիտեն։ Դեռ հարց է, թե այսքան մեծ նախարարություններն ինչպես է ղեկավարելու մեկ անձը, սակայն առավել հետաքրքիրն այն է, թե ինչու են սուպերնախարարական լիազորություններով օժտում Արայիկ Հարությունյանին եւ Սուրեն Պապիկյանին։

Օրինակ, Արայիկ Հարությունյանը դեռ որպես ԿԳ նախարար պետք է հանրությանը հաշվետու լինի, թե ինչ է արել անցնող ամիսների ընթացքում, հետո միայն նրա ուսերին այդքան մեծ լիազորություններ դրվեն։
Այլ խոսքով, անհասկանալի ձեւով են կառավարության կառուցվածքային փոփոխություններն իրականացվում, չկան նաեւ մասնագիտական որոշակի քննարկումներ, կառավարությունը միանձնյա, առանց համապատասխան փորձագետների որոշում է իրարից բավականին տարբեր, օրինակ, ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունները միավորել։ Բավականին շատ խնդիրներ կան, սակայն արդեն փետրվարի 9-ին համապատասխան նախագիծը կներկայացվի խորհրդարանի դատին։ ՈՒ դժվար չէ ենթադրել, որ ինչ էլ գրված լինի այդ նախագծում, 88 պատգամավոր միահամուռ կողմ կքվեարկի։
Մեկ դրվագի եւս հարկ է անդրադառնալ. միավորվում կամ «փակվում» են նախարարություններ, որոնք հանրության տարբեր շերտերի դժգոհությունն են հարուցում, մինչդեռ «չեն կպնում» այնպիսի նախարարության, որը նախկինում բավականին հաջող աշխատում էր այլ գերատեսչության ենթակայությամբ։ Խոսքը ՀՀԿ-ն առաջինը լքած, արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարող Ֆելիքս Ցոլակյանի մասին է։ Եթե նախկինում հատուկ մարդկանց համար նախարարություններ էին «բացվում», հիմա հատուկ մարդկանց համար նախարարություն են «պահում»։ Հիշեցնենք, որ 2008-ին է արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվել, 2014-ին միացվել է տարածքային կառավարման նախարարությանը, 2016-ին կրկին առանձնացել։ Կառավարության կառուցվածքի այսօրվա տրամաբանությամբ` Ցոլակյանի գերատեսչությունը կարող է մեկ այլ նախարարության հետ միավորվել, բայց Ֆելիքս Ցոլակյանի «խաթեր» նրա նախարարությանը ձեռք չեն տալիս»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am