Սուրիկ Խաչատրյանն, ըստ էության, փորձում է մաքրել իր բրիտանական հետքը.hetq.am

hetq.am-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս է եկել բրիտանական «Sunik Investments Limited» ընկերության տնօրենների կազմից: Հիշեցնենք, որ նա եւ Միացյալ Թագավորության քաղաքացի Էբի Քինգ Խավաջան (Abbey King Khawaja) անցյալ տարվա նոյեմբերի 8-ին 50-50 համամասնությամբ հիմնադրել էին այս ընկերությունը, որի կանոնադրական կապիտալն ընդամենը 100 ֆունտ է: Խաչատրյանն ու Խավաջան նաեւ գրանցվել էին որպես տնօրեններ: Նշել էինք, որ պաշտոնական փաստաթղթերում երկուսի բնակության վայրն էլ ներկայացված է Միացյալ Թագավորությունը: Ըստ էության, Ս. Խաչատրյանը ցանկանում է մաքրել բրիտանական հետքը, քանի որ մեր հրապարակումից շատ չանցած՝ արդեն հունվարի 13-ին, նա թողել է տնօրենի պաշտոնը, որը պաշտոնական ձեւակերպում է ստացել ամսի 23-ին: Հունվարի 25-ին էլ ընկերության «Sunik Investments Limited» անունն է փոխվել՝ դառնալով «Toft Investments Limited»: Այսպիսով՝ Սյունիքը վերափոխվել է Թոֆտի: Այս փոփոխությունն էլ պաշտոնական գրանցում է ստացել հունվարի 28-ին: Վերը նշվածը, սակայն, չի նշանակում, որ Սուրիկ Խաչատրյանը դուրս է եկել ընկերությունից, քանի որ սեփականատերերի ցանկում որեւէ փոփոխություն չի եղել: Շեշտենք, որ սեփականատերերի անունները երեւում են բրիտանական ռեգիստրում տեղադրված փաստաթղթերում, այնինչ տնօրենների, քարտուղարների եւ ընկերության տվյալները կարելի է գտնել նաեւ պարզ որոնման միջոցով: Խաչատրյանի եւ Քինգի ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, ինչպես նաեւ անշարժ գույքի ներդրումային ֆոնդերի գործունեությամբ:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am