ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք միշտ ասել են, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելն, այո, կարող է լինել մեր իշխանությունների վարած սխալի հետեւանք: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»,- ասաց նա:
Նրա համոզմամբ այդ պաշտոնը ևս շատ կարևոր է, ավելի կարեւոր է հասկանալ առկա խնդիրները եւ փորձել դրանք լուծել. «Դրանով փորձ է արվում թերագնահատել նախագահությունը կորցնելու հարցը: Փորձ է արվում բովանդակային հարցից շեղել: Ասում են՝ կարեւոր չի ով է նախագահությունում, եկեք խնդիրները լուծենք, բայց եթե ունես նախագահություն ավելի հեշտ կարող ես այդ խնդիրները լուծել: Իսկ երբ նախագահությունը կորցնում ես, ինչո՞ւ ես կորցնում: Նաեւ այդ հարցի վրա է պետք կենտրոնանալ»:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը