Արարատի մարզպետարանում նոր «ասո՞ղ» կա

hraparak.am Արարատի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ տարբեր ԶԼՄ-ների նամակներ են ուղարկում՝ տեղեկացնելով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը մտնում է աշխատակիցների սենյակներ և նրանց ստիպում, որ աշխատանքից ազատման դիմում գրեն։ Նշենք, որ աշխատողների հարցերով առհասարակ զբաղվում են աշխատակազմի ղեկավարները կամ կադրերի բաժնի պետերը, ասել է թե՝ խորհրդականը չունի նման լիազորություններ։ Աշխատակիցները պնդում են նաև, որ Միրզախանյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է։ Տեղեկությունը ստուգելու համար զանգահարեցինք մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։ Վարչության աշխատակիցը մեզ հետ զրույցում հերքեց, որ Միրզախանյանը Սարգսյանի մորաքրոջ հարսն է՝ ասելով, որ այդ մասին լուրերն իրենք տեսանյութով հերքել են արդեն․ «Դա ապատեղեկատվություն է, մենք ամիսներ առաջ վիդեոնյութով հերքել ենք, որ Լիլիթ Միրզախանյանը մարզպետի մորաքրոջ հարսն է, նման բան չկա»։

Հարցրինք, թե ո՞րն է պատճառը, որ մարզպետարանի աշխատակիցների շրջանում նման դժգոհություններ կան ու հենց Միրզախանյանի անունն են շոշափում․
«Ես նման դժգոհությունների մասին ձեզնից եմ լսում, եթե կան այդպիսի նամակներ, կարող եք հրապարակել, բայց նման բան չկա, այս պահին աշխատանքից ազատվողներ չկան»։ Իսկ Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո քանի՞ հոգի է աշխատանքից ազատվել, աշխատակիցը պատասխանեց․ «Այո, ազատվել են, իրենց դիմումների համաձայն ազատվել են, ես հիմա կոնկրետ թիվ չեմ կարող ասել, մեզ գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք»։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am