Տիգրան Աբրահամյան. Ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է իրավիճակի կտրուկ փոփոխման բերել․ Panorama.am

Ադրբեջանից հնչած հայտարարություններից հետո որոշ քաղաքագետներ կարծիք հայտնեցին, որ Արցախի հարցով բանակցությունները տապալված են։ Բանակցությունների, առաջնագծում տիրող հանգստության, դրա շուրջ ստեղծված լավատեսության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։ Panorama.am-Պարոն Աբրահամյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԼՂ հարցով ընթացող գործընթացներին, հայտարարեց, որ «մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը», ավելացնելով, որ այս պահին բանակցություններ չկան: Այս պարագայում, ինչի՞ շուրջ են արտգործնախարարների և երկրի ղեկավարների մակարդակով հանդիպումները, մի տեսակ այս հարցի շուրջ անորոշություն է ստեղծվել: Տ. Աբրահամյան-Իսկ ի՞նչ կա, որ լինեն բանակցություններ: Երբ կողմերի միջև չկա վստահության դաշտ, ինչպե՞ս կարող են նրանք բանակցել: Ինչի՞ շուրջ պետք է տեղի ունենա այդ բանակցությունները: Բավականին նուրբ և միաժամանակ բարդ շրջանում ենք, պաշտոնական մակարդակում ցանկացած անզգույշ հայտարարություն, մեկնաբանություն կարող է առաջնագծում իրադրության կտրուկ փոփոխությունների բերել: Ինչ վերաբերվում է ԱԳ նախարարների մակարդակներով հանդիպումներին, ապա դրանց նպատակը պետք է լինի բանակցություններ սկսելուն ուղղված համապատասխան դաշտի ձևավորումը, ինչի շուրջ էլ, ըստ տրամաբանության, պետք է որ լինեն քննարկումները: Panorama.am-Իրավիճակի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, արդյո՞ք այդ ուղղությամբ ինչ-որ միտումներ են նկատվում: Տ. Աբրահամյան-Դե օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը բավականին օպերատիվ արձագանքում է Արցախի հարցով գործընթացի ցանկացած դետալի: Փորձ է արվում բանակցությունների վերսկսման բացակայությունը «ջարդել» Հայաստանի վրա: Սկզբում ոչ պաշտոնապես՝ արտահոսքերի և հոդվածների, իսկ հետո պաշտոնապես սկսեցին շրջանառել այն թեզը, որ ՀՀ-ն սկսում է հրաժարվել բանակացություններից: Իսկ թե սա ի՞նչ է նշանակում, կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար էլ հստակ է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am