ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, ՔԿ-ն միանա Դատախազությանը կամ ՆԳՆ-ին, իսկ ՀՔԾ-ն դառնա անկախ մարմին. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը կարծում է, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ և գտնվեն խորհրդարանական վերահսկողության տակ։ Իսկ Քննչական ծառայությունը պետք է դուրս գա վարչապետի անմիջական ենթակայությունից, միանա կա՛մ Դատախազությանը, կա՛մ էլ Ներքին գործերի նախարարությանը: Հատուկ քննչական ծառայությունը, ըստ նրա, պետք է դառնա անկախ մարմին՝ դուրս գալով կառավարության կազմից: Այս մասին նա գրել է իր Facebook-ի էջում: Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Այսօր, երբ Կառավարության կազմը Սահմանադրության պահանջին հակառակ միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։ Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու նրա մասին, որ այսօրվա Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգը բերում է լիազորությունների գերկոնցենտրացման մեկ պաշտոնատար անձի՝ վարչապետի ձեռքում և ըստ էության արհեստականորեն տալիս է նրան «դիկտատորական» ֆունկցիաներ և բարդացնում արդյունավետ պետական կառավարումը, դա այսօր ակնհայտ է դարձել շատերի համար, ներառյալ նաև այսօրվա գործող վարչապետի, որը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ պատրաստ է այդ լիազորությունների մի մասից հրաժարվել։ Այս խնդրի լուծումը, ի վերջո, պահանջելու է գործող Սահմանադրության փոփոխություններ՝ հավասարակշռելու պետության տարբեր մարմինների լիազորությունները և ստեղծելու ավելի առողջ, թափանցիկ և հասարակության համար վերահսկելի կառավարման համակարգ։ Այս քննարկումներին զարկ տալու համար ստորև հակիրճ ներկայացնում եմ իմ նախնական առաջարկները՝ այսօրվա ձևախեղումները շտկելու համար՝ ելնելով այն կանխավարկածից, որ մենք պահպանում ենք խորհրդարանական կառավարման մոդելը։ Ազգային ժողովի մակարդակ։ Ազգային ժողովի կազմավորումը պետք է անել մեկ փուլով և վերացնել կայուն մեծամասնության արհեստածին դրույթը, մեծամասնությունը պետք է ձևավորվի կամ ուղղակի ընտրությամբ, կամ կառավարող կոալիցիա ձևավորելու միջոցով։ Ազգային ժողովը պետք է ստանա ավելի մեծ իրավասություններ Կառավարություն ձևավորելու հարցում, մասնավորապես, Կառավարության անդամները և դեսպանները անհատապես պետք է անցնեն ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների լսումներ և հաստատվեն նշանակվելուց առաջ։ Սա աշխարհում ընդունված պրակտիկա է և հնարավորություն կտա նվազագույնի հասցնել այս կարևոր պաշտոններում պատահական և ոչ բավարար կոմպետենտությամբ մարդկանց հայտնվելը։ Կառավարության մակարդակ։ Կառավարությանն առընթեր երկու հիմնական ուժային կառույցները՝ ԱԱԾ-ը և Ոստիկանությունը, պետք է դառնան նախարարություններ, և գտնվեն խորհրդարանական վերահսկողության տակ։ Քննչական ծառայությունը պետք է դուրս գա վարչապետի անմիջական ենթակայությունից, միանա կամ Դատախազությանը, կամ էլ Ներքին գործերի նախարարությանը, դրա անջատումը անցյալում էլ արհեստական էր և ծառայում էր կոնկրետ անձի շահերի։ Հատուկ քննչական ծառայությունը պետք է ընդհանրապես դուրս բերվի Կառավարության կազմից, դառնա անկախ մարմին, որի ղեկավարը 5 տարով նշանակվում է ԱԺ կողմից սահմանադրական մեծամասնությամբ։ Սա թույլ կտա խելամիտ բաշխել ուժային կառույցների համար քաղաքական պատասխանատվությունը, իսկ ՀՔԾ դեպքում՝ ապահովել նրա գործունեության համար բացարձակ անհրաժեշտ քաղաքական անկախությունը, ինչն ակնհայտ խախտված է հիմա։ Նախագահի մակարդակ։ Նախագահին պետք է վերադարձնել օրենսդրական վետոյի իրավունքը (այսօր նա կարող է միայն ուղարկել օրենքները Սահմանադրական դատարան)։ Նաև պետք է դիտարկել Նախագահին Զինված ուժերի Գերագույն հրամանատարությունը վերադարձնելու հարցը՝ արտակարգ իրավիճակներում դրանց քաղաքական չեզոքությունը ապահովելու նպատակով։ Սա թույլ կտա Նախագահի ինստիտուտը օժտել սահմանադրական կարգի պաշտպանության իրական բովանդակությամբ՝ առանց նրա վրա գործադիր կառավարման ավելորդ ֆունկցիաներ դնելու։ Դատարանների մակարդակ։ Ցանկալի է դիտարկել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը, քանի որ այսօր դրանք իրար մոտիկ ֆունկցիաներ են կատարում, և ըստ էության, Հայաստանի պես փոքր երկրում, դատական համակարգի չորրորդ մակարդակ ունենալը արհեստական է (նույնիսկ ԱՄՆ պես հսկայական երկրում այս երկու մակարդակները միավորված են ի դեմս Գերագույն դատարանի)։ Սա նաև հնարավորություն կտա Սահմանադրական դատարանին ավելի գործուն մասնակցություն ունենալ դատական համակարգի աշխատանքում և ապահովել օրենքների միասնական կիրառումը, ինչպես նաև դատական համակարգի գործունեության որակի բարձրացումը։ Ինչպես վերը նշել եմ, այս գաղափարները նախնական են, և նախատեսված են քննարկման համար, ուստի շնորհակալ կլինեմ բոլոր շահագրգիռ արձագանքների և առաջարկությունների համար, դրանց քննարկման հիման վրա կաշխատեմ ձևավորել ավելի ընդգրկուն տարբերակ, և ներկայացնել քաղաքական ուժերի քննարկմանը»։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am