Պարտեզի մոտ տեղի ունեցած սպանության գործը նոր զարգացումներ է ստանում

«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով կասկածյալի եւ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 10 անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Նույն աղբյուրի համաձայն՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ընդ որում՝ կալանավորվածներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով՝ սպանության փորձի համար, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով երկու կալանավորվածներն էլ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու միջավայրից են։ Եւս երկու անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւս մեկ անձ էլ ձերբակալվել է զինված խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածները հիմնականում Մելիք Մանուկյանի հարազատներն են՝ սպանվածը կողմնակիցներից է, իսկ վիրավորների թվում՝ զարմիկներն են։ Հակառակ կողմից տուժել է երկու անձ։ Մեզ հաջողվեց պարզել, որ վիճաբանությունն ունեցել է նախապատմություն։ Մինչ այդ երիտասարդները՝ նախկին պատգամավորի հարազատները, գնացել են վուլկանիզացիա, որի սեփականատիրոջ անունը շրջանառվում է որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակից։ Վուլկանիզացիայում հրաժարվել են նրանց սպասարկել՝ իրենց հետ լավ տոնով չխոսելու  ապա նաեւ աշխատանքային ժամը ավարտվելու պատճառաբանությամբ, որի պատճաով առաջացել է վիճաբանությունը, ինչը արդեն շարունակվել է ավելի ուշ՝ ռեստորանի մոտ։ Ընդ որում՝ կողմերը հերթական պարզաբանմանը ներկայացել են արդեն զինված։ Համենայն դեպս՝ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի պարկուճներ, ինչը նշանակում է, որ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Քրեական գործով հարցաքննվել է նաեւ Ծառուկյանի որդին, թե ինչ առնչություն ունի նա նշված միջադեպի հետ առայժմ հայտնի չէ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նրանց թվում նաեւ Ծառուկյանի որդին։ Մեզ հաջողվեց պարզել, որ նրա տանը կատարվել է նաեւ խուզարկություն։ Ավելին՝ խուզարկվել է նաեւ նախկին պատգամավորի տունը։ Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am