«Սերժ Սարգսյանի նկարի հետևում մի աղջիկ կա կանգնած, գուշակեցի՞ք ով է». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի նկարի հետևում մի աղջիկ կա կանգնած: Գուշակեք, թե ով է, չգուշակեցի՞ք, ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանն է: Հեղափոխությունը սկսել է նաև այսպես. ընդամենը 10-15 հոգու անհույս ու անհեռանկար թվացող ակցիայով: Երբ հիմա ասում են, թե Թագուհին ընդամենը քայլելու արդյունքում է պատգամավոր դարձել, պարզապես մեղմ ժպտում եմ ու անցնում առաջ: Չէի պատկերացնի, որ ինչ-որ մի օր հեղափոխական քայլը կարող է այդ աստիճան արժեզրկվել: Իհարկե բոլորն էլ քայլել ու փողոց են փակել, բայց Թագուհին էն քչերից է, որ քայլել է հատկապես ամենավտանգավոր շրջանում: Այն ժամանակ նրան հայհոյողներից շատերը լցրել էին տակներն ու տներից դուրս չէին գալիս: Թե չէ շատերն են քայլել, բայց վտանգի չեզոքացումից հետո անշառ քայլելու վարձքը ո՞րն է: Թագուհին քաջ աղջիկ է, ինձնից էլ քաջ: Եղել են պահեր, որ ես վախեցել եմ, բայց ինքը՝ ոչ: Թագուհին չափազանց խելացի ու ինտելեկտուալ աղջիկ է: Նա գրականագետ է՝ հայ նոր ու նորագույն գրականության գիտակ: Թագուհին սկզբունքային ու անկաշառ աղջիկ է: Մի՞թե այսպիսի մարդիկ պետք չեն մեր հանրությանը: Ես հասկանում եմ, որ ներկայումս ֆեյսբուքի առաջնային շարժիչ ուժերն են անասնային բնազդը, մարդատյացությունն ու մարդկանց հենց այնպես ոչնչացնելու մոլուցքը: Ամենավերջին անասունի պես մտնում ու կնոջը հայհոյում են ու չեն էլ մտածում, որ նույնը կարող են անել իրենց աղջիկների ու կանանց հետ: Բայց էս բոլորը անցողիկ են, ժամանակը բերել է, ժամանակն էլ կտանի: Միայն սկզբունքային մարդն է մնացողը՝ մինչև վերջ կանգնած մնացողը: Թագուհին, ես ու բոլոր մնացյալ մեր ընկերները ըմբռնումով ենք մոտենում էս ամեն ինչին: Թո՛ղ վերամբարձ հնչի, բայց մենք տարիներ շարունակ պայքարել ենք հանուն խոսքի ազատության, որ մարդիկ երբեք չվախենան ու ինչու չէ՝ նաև մեզ հայհոյեն, քննադատեն ու ոչնչացնեն»:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am