Ազգային ժողովը վերածվել է ՔՊ-ական գրասենյակի. ՀՀԿ փոխնախագահ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստենք, որ Ազգային ժողովն այլեւս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի: Ազգային Ժողովի դահլիճը վերածվել է կուսակցական ակտիվի նիստերի սրահի, իսկ թափանցիկության եւ հաշվետվողականության մասին դատարկաբանությունները ավարտվել են ԱԺ անցակետում լրագրողների արգելափակմամբ»,- գրել էնա:
