Նիկոլ Փաշինյանի ձիով քայլը հիստերիայի մեջ է գցել Բաքվին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցին: Նրա խոսքով՝ նախ պետք է արձանագրել, որ կարևոր է, երբ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին այցերից մեկը կայացավ եվրոպական ամենազարգացած երկրներից Գերմանիա: «Ինձ Գերմանիա կատարած այցի արդյունքներն ավելի շատ հետաքրքրում են տնտեսական առումով: Գերմանիան, լինելով Մինսկի խմբի անդամ երկիր, համանախագահող երկիր չէ և ակտիվ ներգրավված չէ Արցախի հիմնահարցի լուծման գործընթացի մեջ: Բայց միաժամանակ պետք է նշենք, որ Գերմանիան գտնվում է աշխարհի ամենազարգացած երկրների տասնյակում: Եվ ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, ավելի շատ հետաքրքրում է նրա այցի տնտեսական բովանդակությունը: Գերմանիայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները խոշոր տնտեսվարողների հետ հույս են տալիս, որ մենք որոշ ժամանակ անց կունենանք եթե ոչ շատ մեծ, ապա 2-3 խոշոր նեդրողներ Գերմանիայից: Եթե տեղի ունենան այդ ներդրումները, կարելի է համարել, որ այցն իր արդյունքները տվեց»,- ասաց Համբարյանը: Բայց, միաժամանակ, ըստ քաղաքագետի, նկատելի է, որ Գերմանիան շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ: «Մենք ընդհանրապես շատ վաղուց պետք է հասկանայինք, որ Եվրամիությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, այսպես ասած, կուրատորներ ունի իր անդամների միջից: Օրինակ՝ Գերմանիան ավելի ուշադիր է նույն Վրաստանի նկատմամբ, Ֆրանսիան ավելի ուշադիր է Հայաստանի նկատմամբ: Եվ Գերմանիան, լինելով Եվրամիության երկիր, շատ շահագրգռված է, որպեսզի Հարավկովկասյան տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, և գերմանական ներդրումներն ավելի անվտանգ տարածաշրջանում տեղի ունենան»,- նշեց Համբարյանը: Բացի դա, նրա խոսքով, չպետք է մոռանալ, որ մեր տարածաշրջանից Գերմանիայում ապաստան խնդրող քաղաքացիների թիվը թեև քիչ է, բայց նրանք կան: Եվ Գերմանիային հենց այդ առումով էլ է շատ ձեռնտու, որպեսզի Հարավկովկասյան հանրապետություններում վերջնական խաղաղության դեպքում Գերմանիայի կառավարությունից ապաստան խնդրող փախստականների թիվը նվազի: Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել Արցախի հարցում, Համբարյանն ասաց. «Եթե տիկին Մերկելն ի նկատի ուներ պարոն Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ Հայաստանը պատարաստ է փոխզիջման, եթե առաջինն ինքը՝ Ադրբեջանը հայտարարի ինքն ինչ փոխզիջման է պատրաստ Արցախյան հիմնահարցի լուծման շրջանակներում, ես ինքս էլ եմ ողջունում: Դա իրոք քայլ ձիով էր, որի արդյունքն այն է, որ Ադրբեջանում երկու օր է՝ հիստերիա է բարձրացված»: Ըստ Համբարյանի՝ ալիևյան բոլոր ԶԼՄ-ները հակահայկական հիստերիկ հոդվածներով են հանդես գալիս վերջին օրերին և Հայաստանին կրկին մեղադրում են Ադրբեջանի տարածները «օկուպացնելու» և ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում: Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարարությունն իրոք շատ կարևոր էր, որովհետև մինչ այդ տեղի ունեցած գործընթացները հասարակության մի ստվար զանգվածի մոտ կասկածներ էին առաջացրել: Կասկածներ էին հնչում Փաշինյան-Ալիև, երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումներից հետո, թե ինչո՞ւ դրանց արդյունքները ոչ ոք չի տեսնում: «Եվ իշխանական թևի անտրամաբանական որոշ բացատրություններ յուղ էին լցնում այն կրակի վրա, որ Արցախյան հիմնահարցի բանակցություններում Հայաստանը հետքայլ է կատարում, ոչ թե փոխզիջումների, այլ զիջումների է գնում: Այ առումով Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում հայտնած մտքերը բավական ուղղեցին այն սխալները, որոնք գործող իշխանությունները թույլ էին տվել վերջին մեկ ամսում: Տեսնենք, թե հիմա գործընթացն ինչ ուղղությամբ կշարժվի, որովհետև ադրբեջանցիները հույս ունեն, որ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ուղղակի բացահայտ դուրս է գալիս բանակցային գործընթացից», հավելեց նա:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am