Վանոն ժամանակին պատասխանել է հասարակության բոլոր հարցերին. Վասակ Դարբինյան. hraparak.am

Hraparak.am –ի հարցազրույցը  Վասակ Դարբինյանի հետ: -Վասակ,ինչու որոշեցիր Վանո Սիրադեղյանի մասին գիրք գրել։ -Վանոյի մասին գրելու պարտավորությունը միշտ եմ զգացել, որովհետև նրա հանդեպ իր բացակայության ամբողջ ընթացքում մեղավորության նման մի զգացում կա: Իմ մեջ  այն զգացողությունն է, որ տաղանդավոր, հզոր, նաև՝ մտերիմ ու հոգեհարազատ մարդու ճակատագիր է բեկվել, անարդար մի բան է կատարվել, ու դու չես կարողանում այդ անարդարությունը մարսել՝ ո՛չ ուղղել, ո՛չ շրջանցել, ո՛չ հաշտվել դրա հետ: Կոնկրետ այս գիրքը (որը շուտով պատրաստ կլինի տպագրության), գրելու միտքը ինձ հուշել է  լրագրող Արտակ Ալեքսանյանը, որի համար անչափ շնորհակալ եմ իրեն: -Գիրքը  շուտով ավարտելու ես: Հուշե՞ր է՝ ականատեսների,  քո՞, ընկերների՞, ի՞նչ նյութեր ես օգտագործել, տեսագրություններ,  ինչպես է գրքի վերնագիրը։  -Եթե հակիրճ՝ գիրքը հարցազրույցների ժողովածու է Վանոյի ընկերների, նրա հետ ճանապարհ անցածների, իր ժամանակակիցների հետ: Բացառիկ անկեղծ հարցազրույցներ են, որոնք ոչ միայն ներկայացնում-ամբողջացնում են Վանոյի կերպարը, այլև իրադարձություններով գերհագեցած ժամանակաշրջանը: Աշխատել եմ շուրջ մեկ տարի: Վերնագիրը դեռ չեմ որոշել: -Գրքում կերպարը գրո՞ղ, «Ղարաբաղ» կոմիետեի անդա՞մ, քաղաքապե՞տ, ամբաստանյա՞լ, հետախուզվող և տարագրության մեջ գտնվող Սիրադեղյանն է կամ միգուցե՝ Ավետիս Հարությունյանը… -Հարցի մեջ նաև դրա պատասխանն է. բոլորը: -Առիթ ունեցե՞լ ես Վանո Սիրադեղյանի հետ խոսելու իրեն առաջադրված մեղադրանքների մասին։  Մասնավորապես, ինքը ի՞նչ էր ասում այդ մասին․ այդ տարիներին ՀՀՇ շենք այցելող ընկերներից շատերին, որին անձամբ  ճանաչում եմ, ասել էր, որ 98-ին  իր դեմ քրեական հետապնդումը սկսվեց իր ու՝«հայտնի ուժերից»՝ Ռոբերտ Քոչարյանի  զրույցից հետո, երբ վերջինս առաջարկել էր դավաճանել Տեր-Պետրոսյանին՝ Վանոն մերժել էր։ -Այո, իհարկե, ոչ միայն առիթ ունեցել եմ, այլև շուրջ մեկ տարի՝ դատաքննությունը տևեց գրեթե մեկ տարի, նաև այդ հարցերի մասին էինք խոսում… Հարցի պատասխանի շարունակությունը գրքում է. չվերապատմեմ: – Վերջին շրջանում՝«օդում կախված՝ լուրեր են շրջանառում», որ սկսվել է Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական գործընթաց, որի մանրամասները, ցավոք, հայտնի չեն։  Կարծո՞ւմ ես, որ հիմա այն ժամանակն է, որպեսզ Վանո Սիրադեղյանը վերադառնա և պատասխանի բոլոր այն հարցերին, որը 20 տարի շարունակ հասարակությունն ունեցել էր։ -Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին միշտ է խոսվել՝ այդ խոսակցությունները սկսվել են նրա հեռանալուց որոշ ժամանակ անց: Վերադարձի իրավական գործընթաց սկսելուց տեղյակ եմ ոչ ավելի, քան դուք: Վանո Սիրադեղյանը ,կարծես թե , ժամանակին պատասխանել է բոլոր այն հարցերին, որոնք հասարակությունն ունեցել է, և տրվել են իրեն: Այլ հարց է, որ հասարակությունը կամ չի հիշում իր հարցերի պատասխանները, կամ չի կարդացել: Իսկ եթե խոսքը շուրջ քսան տարիների բացակայության մասին է, ապա ինքը կորոշի՝ ինչ պատմել կամ ինչ գրել: -Վանո Սիրադեղյանի՝ Հայաստանից հեռանալուց հետո 20 տարի է անցել, պատկերացնու՞մ ես՝ ինչ դժոխք է սա, ինչպես մարդը կարող է ապրել այդպես՝ 20 տարի ընդհատակում՝ առանց երեխաների, կնոջ, ընկերների։ Հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին,ասաց, որ որպես ընդհատակում 1-1.5 տարի եղած մարդ, կարող է վկայել, որ բանտը ավելի կոմֆորտ է։ Իր խոսքերն եմ մեջբերում։ -Որքան էլ երևակայությունս հարուստ լինի՝ կդժվարանամ պատկերացնել, թե ինչպես կարելի է այսքան տևական ժամանակ ապրել օտար միջավայրում…Բայց  որքան էլ հեռվից անհնար թվա՝ մարդը կարողանում է ժամանակի ընթացքում հարմարվել ցանկացած վիճակի: Ցանկացած միջավայրի: Զգացմունքների մասին չեմ խոսի: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պատասխանին, կասեմ միայն, որ տարբեր մարդիկ կարող են տարբեր պատկերացումներ ունենալ ընդհատակի, բանտի, կոմֆորտի և այլնի մասին: Ոմանք կարող են ավելի կոմֆորտ համարել բանտը, ոմանք հակառակը: Վանո Սիրադեղյանի համար բանտը հաստատ ավելի կոմֆորտ չէր կարող լինել: Գուցե բանտը կարող է ավելի կոմֆորտ լինել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի համար, բայց ոչ երբեք՝ Վանո Սիրադեղյանի: -Հո՞ւյս ունես, որ գիրքը տպագրված լինի, ու այն կարդա Վանո Սիրադեղյանը։ -Այո: Եթե համաշխարհային ջրհեղեղ կամ այլ աղետ չլինի, գիրքը կտպագրվի, և այն կկարդա նաև Վանո Սիրադեղյանը:  

դիտվել է 276 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am