Նիկոլ Փաշինյանը դահիճ է. Լևոն Բաղդասարյան (video)
«Մեկ անգամ ևս փաստում եմ՝ Մանվել Գրիգորյանն ասել է՝ ես Հայաստանին դատի չեմ տա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Փաստաբանը նաև նշեց, որ այդուհանդերձ, Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված իրենք դիմելու են միջազգային մարմիններին. «Ակնհայտ դասական խոշտանգման է ենթարկվում Մանվել Գրիգորյանը, իսկ այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»: Հարցին՝ ինչպե՞ս է այս պահին իրեն զգում Մանվել Գրիգորյանը, փաստաբանը պատասխանեց. «Առողջության հետ կապված ունի լուրջ խնդիրներ: Բուժում է ստանում հարազատների կողմից ներկայացված դեղամիջոցներով: Դա բուժում էլ չէ, պարզապես ցավազրկողներ է ստանում: Որպեսզի դրությունը հասկանաք, Մանվել Գրիգորյանի շաքարի մակարդակը 25 է»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
