Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրել

Փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կա՛մ խոստացված տաղավարների տրամադրում, կա՛մ` նախկինի պես փողոցային ազատ վաճառքի կազմակերպում: Երեկ էլ վերջիններս ակցիան շարունակել են Ազգային Ժողովի դիմաց, նույնը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի շենքի առջև, սակայն, առևտրականների խոսքով, իրենց լսող և խնդրին լուծում տվող չկա: Առևտրականներից մեկն էլ այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքում էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց խաբել է և որ շատ հնարավոր է առաջիկայում ընտանիքներով  հանդերձ արտագաղթեն դեպի Ռուսաստան: Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվողներից մի քանիսը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեցին, որ մի խումբ վաճառականներով գնացել են ՀՀԿ գրասենյակ, զրուցել ՀՀԿ վերնախավի հետ և խնդրել «սրանցից փրկել» իրենց: Տիկին Գայանեն մանրամասնեց, որ բանը հասել է նրան, որ որոշ ծեր վաճառականներ ծնկաչոք աղաչել են ՀՀԿ-ին՝ իրենց դուրս բերել անելանելի վիճակից: «Մենք նրանց ասել ենք, որ, ճիշտ է, ԱԺ-ում ընդդիմություն չեք, բայց դրսում եք ընդդիմություն, խնդրել ենք՝ որևէ կերպ ազդեն այս իշխանության վրա, որպեսզի հարցը լուծվի: 20 օրից ավել է` սոված ենք, գործ չունենք, որ մեր ընտանիքները պահենք: Սրանց աթոռն էր հետաքրքիր` եկան նստեցին, երկրի վիճակն իրենց հետաքրքիր չի: Մեր բողոքի ալիքը մեծանալու է»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց տիկին Գայանեն: Ըստ վաճառականների՝ ՀՀԿ-ն՝ ի պատասխան նրանց խնդրանքի, ասել է, որ սպասեն մինչև եկող ուրբաթ. հարցը չկարգավորվելու դեպքում արդեն որոշ քայլեր կձեռնարկեն: Մեր զրուցակիցները հավելեցին, որ վաղը և առաջիկա մյուս օրերին գնալու են և նույն խնդրով դիմեն ԲՀԿ-ին, ՄԵՆՔ-ին, «Երկիր Ծիրանիին», «Սասնա Ծռերին» և ՀՅԴ-ին՝ հույս ունենալով, որ վերջիններս կհամախմբվեն իրենց շուրջ:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am