ՔՊ-ականները Արամ Ա.-ին առաջարկել են գալ եւ փոխարինել Գարեգին Բ-ին

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը 2018թ. օգոստոսին մի քանի օրով այցելել էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այնտեղ նրանք մոտ երեք տասնյակ հանդիպումներ էին ունեցել հայկական եւ լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ եւ լիբանանցի գործարարների, Լիբանանի նախագահի գլխավոր խորհրդականի, ինչպես նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների՝ նրանք Բեյրութում քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության, ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր: Իսկ հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց ունեցավ Բեյրութ՝ մասնակցելու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին։ Ըստ լիբանանյան մեր աղբյուրների՝ իրականում երկօրյա այցի բուն նպատակը Կաթողիկոսի ձեռնադրման հետ կապված այցելությունն էր, պաշտոնական այց չէր, պարզապես Լիբանանի իշխանությունները հաշվի առնելով ՀՀ-ից բարձրաստիճան պաշտոնյայի՝ վարչապետի աշխատանքային այցը, որոշ հանդիպումներ կազմակերպեցին Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ։ Ալեն Սիմոնյանը եւս ընդգրկված էր վարչապետի պատվիրակության կազմում։ Բեյրության մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Սիմոնյանը, Լ. Նազարյանը եւ Փաշինյանի աներձագ Հ. Հակոբյանն այցի ընթացքում կոնկրետ «մեսիջ» են հասցրել Կաթողիկոսին՝ փորձելով մի հարցի շուրջ շոշափել նրա տրամադրությունները։ Հաշվի առնելով Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի դեմ մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ որոշ հոգեւորականների կողմից կազմակերպվող եւ ծավալվող բողոքի ակցիաները, որով պահանջում են նրա հրաժարականը, ՀՀ-ից երեք պատգամավորները Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին առաջարկել են գալ եւ փոխարինել Գարեգին Երկրորդին։ Այսինքն՝ «հեղափոխություն» իրականացնել նաեւ եկեղեցում։ Թերեւս, այս «թավշյա» իշխանությունների նման հեռահար մտադրությամբ էր պայմանավորված ոստիկանության անգործությունը Գարեգին Երկրորդի եւ Եկեղեցու դեմ կատարվող ագրեսիվ բողոքի ակցիաների ընթացքում։ Ոստիկանությունը, ինչպես հիշում եք, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ նույնիսկ որեւէ քայլ չկատարեց նաեւ այն ժամանակ, երբ Մայր Աթոռի շենք մտած մի խումբ քաղաքացիներ այն վերածել էին ճաշարանի… Ավելին, լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ նրանց դուրս չեն բերում Մայր Աթոռի շենքից, որտեղ պատրաստվում էին վրաններ տեղադրել եւ գիշերել, ոստիկանությունից պատասխանել էին՝ «Վրանով հավաք անցկացնելը հավաքների ազատության իրավունքի իրացման օրենքով չարգելված եղանակ է, ուստի ոստիկանությունը վրան տեղադրելու հիմքով հավաքի իրավունքի միջամտություն չի դրսեւորելու»։ Ինչեւէ, «168 Ժամի» նույն աղբյուրների հավաստմամբ՝ Արամ Ա Կաթողիկոսը մերժել է Փաշինյանի «ուղերձ»-առաջարկը։ Ըստ նույն աղբյուրների՝ այդ մասին Փաշինյանը հետագայում Բեյրութում նաեւ անձամբ է զրուցել Կաթողիկոսի հետ։ Երեկ մենք այս մասին փորձեցինք զրուցել Ա. Սիմոնյանի, Լ. Նազարյանի եւ Հ. Հակոբյանի հետ։ Ա. Սիմոնյանի հետ շնչուղիների վիրահատության պատճառով չկարողացանք խոսել, Լ. Նազարյանն անընդհատ խուսափում էր հարցից, իսկ Հ. Հակոբյանն ասաց հետեւյալը. «Այդպիսի ուղերձ չի փոխանցվել, համենայնդեպս, այդ ժամանակ, երբ մենք երեքս հանդիպում ենք ունեցել Արամ Առաջինի հետ, ընդհանուր առմամբ եկեղեցու շուրջ այդ օրերին ծավալվող խժդժությունների շուրջ խոսվել է, բայց գալ էստեղ՝ փոխարինելու Կաթողիկոսին… նման զրույց չի եղել»։ Հարցին՝ արդյոք եղե՞լ է խնդրանք կամ հորդոր, որպեսզի նա գա Հայաստան՝ հոգեւոր դասի հետ հանդիպի, խաղաղեցնի նրանց, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Իրականում Բեյրութ կատարած մեր այցից անցել է ութ ամիս, եւ ես կդժվարանամ մանրամասնորեն հիշել այդ հանդիպման քննարկումներից»։ Նշենք, որ մեր այս տեղեկատվությունը ճշտեցինք բեյրության բազմաթիվ աղբյուրներից, եւ ի զարմանս մեզ, պարզվեց՝ առանձնապես նոր բան չէ, եւ բոլոր մեր զրուցակիցները գիտեին Արամ Ա Կաթողիկոսին Փաշինյանից «տարված» այդ «մեսիջի» մասին։ Ըստ մեր զրուցակիցներից մեկի՝ Կաթողիկոսի մերժումը Փաշինյանին դուր չի եկել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 249 անգամ
Լրահոս
75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am