«Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ». Ադրբեջանի ԱԳՆ
Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը բացառում է «տարածքներ հանուն խաղաղության» բանաձևը: «Պարոն Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում ընկած է «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը: Այդ պահանջն արտացոլված է ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը:
