«Ես կարո՞ղ ա ձեռքեր չունեմ․ Բաբլոյանը, որի վրա տարածվում էր նույն արարողակարգը չէր թողնում, որ իր վերարկուն բռնեն»

Hraparak.am-ը գրում է. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հատուկ՝ ընկերների, բարեկամների և չարեկամների համար փորձել էր արդարանալ Դվին հյուրանոցից դուրս գալիս իր վերարկուի հետ կապված տհաճ տեսարանի համար։ Հղում էր արել պետական արարողակարգի հետ կապված մի քանի տեխնիկական մանրամասների՝ բացատրելու, թե ինչպես է վերարկուն հայտնվել իր անվտանգության պետի մոտ։ Պետական արարարարողակարգի մասին օրենքի, որը ըստ պարոն Միրզոյանի մեկնաբանության, ԱԺ նախագահին որևէ տեղ այցելելիս պարտադրում է իր վերարկուն թողնել ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։ Իրականում, պետական արարողակարգի մասին օրենքում նման դրույթ չկա, այն կարճ, սահմանում է՝ ով ում և ինչպես է դիմավորում օդանավակայանում, պետական խորհրդանիշների կիրառման կարգերը, ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի, առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների արարողակարգային ավագությունները, տարածվում է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի, Երևանի քաղաքապետի, ԱԽ անդամների, նախարարների ու պատգամավորների վրա։

Այլ բան է, որ այս հարցերի հետ կապված կան, եղել են ու կլինեն չգրված օրենքներ, իսկ վերարկուի հարցը շատ աշխատանքային է։ Այսինքն, եթե Արարատ Միրզոյանի անվտանգության պետը որոշել է, որ պետք է պահի, ուրեմն՝ նորմալ է։ Նորմալ է նաև, որ չորոշի կամ անձը, ում վերարկուն պետք է պահեն, չթողնի։ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն, օրինակ, նույն այդ Արմենին՝ Արարատ Միրզոյանի անվտանգության պետին, չէր թողնում պահել իր վերարկուն՝ ասելով․ «ես կարող ա՞ ձեռքեր չունեմ»։ Հովիկ Աբրահամյանը թողնում էր, Գալուստ Սահակյանի մասին, անկեղծ, չհիշեցին։ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, առհասարակ, որևէ պայմանականություն չէր պահում։ Իսկ ԳԽ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը ԱԺ էր գնում անգամ այն ժամանակների համար՝ «պայթած 06-ով»։ Էլ ինչ վերարկու բռնել։ Այս պարագայում, այսինքն, կարելի է ասել, որ ճաշակի հարց է, նման բան և կա, և չկա, կարելի է տալ վերարկուն «ախրաննիկին» կամ չտալ կամ որոշել՝ հագնե՞լ վերարկուն ինքնուրո՞ւյն, թե ոչ։ Արարատ Միրզոյանը փորձել էր այս հարցին մարդկայնորեն պատասխանել՝ ծանոթացնելով իր ձևակերպմամբ՝ հետևյալ տեխնիկական ու տափակ նրբության հետ, թե այդ պարագայում հրապուրիչ չէր լինելու տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը։ Արարատ Միրզոյանը, թերևս, պետք է հասկանար, որ վերարկուով մի ոտքից մյուս ոտքը ցատկոտելուց շատ ավելի տհաճ է տեսնել , թե ինչպես պրոտոկոլը պարուրում, կլանում, իր հետ տանում ու արարողակարգի էլեմենտի է վերածում ընդամենը մի քանի ամիս առաջ պայմանականությունները մերժող, քայլող, մորուքավոր, ինչպես դասականը կասեր՝ կլասիկ հեղափոխականի կերպարով մարդուն։ Մանավանդ, որ բոլոր երկրներում պառլամենտները՝ ավանդույթով, շատ ավելի դեմոկրատական հաստատություններ են, քան գործադիր մարմինները, դատարանները և այլ պետական կառույցները։ Եվ տարբեր տարիների միջազգային լրահոսն էլ ցույց է տվել, որ ծիսակարգեր, համազգեստներ, «լամպասներ», ուսադիրներ ու փետուրներ, մի խոսքով, ամեն պայմանական բան միջազգային որևէ դահլիճում տեսնում ենք ամենառաբիզ ու հետամնաց՝ աֆրիկյան, լատինաամերիկյան ու ավտորիտար երկրների պատվիրակությունների կողմից և վրա։ Արարատ Միրզոյանը անդրադարձել էր նաև իր իր՝ կառավարական ամառանոց տեղափոխվելուն, նշելով, որ նպատակն պահակակետն օրուգիշեր հսկող իր աշխատակիցների ու բազմամյա հարևանների կյանքը հեշտացնելն է։ Այս դեպքում, ցավոք, ստիպված ենք հղում տալ Արա Բաբլոյանին և անգամ՝ Գալուստ Սահակյանին, որոնք երկուսն էլ կառավարական ամառանոց չեն տեղափոխվել ու իրենց բակերում պահակակետեր չեն տեղադրել։ Հ․ Գ․ Արարատ Միրզոյանի վերաբերյալ հարց փորձեցինք ուղղել նաև Արա Բաբլոյանին, ով, սակայն ասաց՝ խնդրում եմ՝ բժշկությունից ու առողջապահությունից զատ այլ հարցեր ինձ չտաք։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am