ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել
RIA Novosti-ն հայտնում է,որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է,որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և անհապաղ հրաժարվել բռնություններից: «Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ հրաժարվել որևիցե տեսակի բռնությունից: Ռուսաստանը ձեռնամուխ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ խորհրդատվությունների»,- ասել է նա` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունը: «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,- ասել է Զախարովան:
