«Հրապարակ» թերթը գրում է.
«Գործուղման մեկնած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերադարձից հետո անպայման կերդվի՝ ասացին նախագահականից:
Հիշեցնենք՝ նա չմասնակցեց երդմնակալությանը։ Նույն ընթացակարգո՞վ, նույն դահլիճո՞ւմ։ «Թերեւս՝ այո, չնայած հնարավոր է եւ ավելի փոքր դահլիճում, նախագահի ներկայությամբ կարդա երդման տեքստը»:
Ի դեպ, չի բացառվում, որ Թորոսյանի հետ երդման գնա նաեւ էներգետիկայի նորանշանակ նախարարը: Չնայած էներգետիկայի նախարարությունը տարածքային կառավարման կազմի մեջ միավորելու մտադրությանը, եւ Սուրեն Պապիկյանն արդեն իսկ հանդիպում է էներգետիկների հետ, սակայն այս հարցը փակված չէ, եւ կառավարության կառուցվածքը չի հաստատվում հենց այս նախարարության կարգավիճակի պատճառով, որովհետեւ Փաշինյանին համոզում են, որ ՀՀ-ն ատոմային էներգիայի երկիր է, աշխարհում 39 երկիր կա, որոնցից 37-ում էներգետիկայի նախարարությունն առանձին ինֆրակառույց է, եւ որոշել են չշտապել, հանգիստ քննարկել հարցը։
Ի դեպ, Տիգրան Ավինյանն էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջ է հրում փոխնախարար Տիգրան Արզումանյանին: Առաջիկա օրերին Փաշինյանի մոտ կքննարկվի ամբողջ փաթեթը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը