Մինսկի խումբը ԼՂՀ իրավիճակի հարցը քննարկելու նպատակով նիստ կգումարի
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է ,որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկա շաբաթվա ընթացքում Վիենայում նիստ կգումարի ԼՂՀ հակամարտության գոտում իրավիճակի լարվածության հարցը քննարկելու նպատակով: Նման որոշում է ընդունվել շփման գծում լարվածության շարունակական աճի պատճառով՝ հաշվի առնելով հիմնախնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ-ի ունեցած դերը:
