Ինչ է բանակցել Շոյգուն ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
TASS գործակալությունը հայտնում է,որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ բանակցություններ է վարել Հայատանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ:Բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա կայունացման միջոցառումները: Պատճառն ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի կտրուկ սրումն է:
