ՎՏԲ բանկը 490 հազար դրամով վաճառել է ծնողազուրկ երեխաների 3 սենյականոց բնակարանը

Կապանի Հալիձոր թաղամասի 13 շենքի 42-ամյա բնակիչ Էրիկ Սողոմոնյանը հայտնվել է անելանելի վիճակում: 2015 թվականին մայրը 700 հազար դրամի չափով վարկ է վերցրել ՎՏԲ բանկից և չի կարողացել վճարել: Բանկն աճուրդի միջոցով երեք սենյականոց բնակարանը վաճառել է 490 հազար դրամով: «Վարկ է վերցրել, ոչ մեկս չենք իմացել... Հետո իրեն ինսուլտ է խփում: Ծանր վիճակում տանում էի հիվանդանոց, բերում, չէր էլ ասում, որ վարկ ունի: ՎՏԲ-ն տալիս է դատարան: Տունը 6 մլն են գնահատում, աճուրդի դնում, գինն իջնում է մինչև 490 հազար դրամ... Մի ամիս առաջ տան էլեկտրիկն ասում է՝ տան փաստաթղթերը բեր, որ հոսանքը փոխեմ, գալիս եմ տուն՝ դակումենտները չկան: Գնում եմ կադաստր, թուղթ են տալիս, թե սեփականատերը Դավիթ Արզումանյանն է, որը 490 հազարով գնել է տունը»,- պատմում է Էրիկ Սողոմոնյանը: Բնակչի խոսքով՝ իր քույրը նույնպես հանդիպել է սեփականատիրոջը, խնդրել՝ տունը վերադարձնել որբ երեխաներին, բայց ապարդյուն: «Քույրս ասել ա՝ ինչքան ծախս արել ես, մի բան էլ ավել եմ տալիս, էդ տունը վերադարձրու ծնողազուրկ երեխաներին՝ չի համաձայնվում, ասում է՝ 6000 դոլարից պակաս չեմ ծախսում: Ո՞վ ա տեսել 3 սենյականոց բանկարանը 490 հազար դրամով աճուրդի դնեն՝ վաճառեն, սկի հավի բուդկեն էդքան չի լինի...Կինս մահացավ, երեխեքս որբ մնացին, ունեմ-չունեմ էս մի տունը, իրենց վերցնեմ ո՞ւր գնամ: Ես ամեն տեղ գնալու եմ, վարչապետին էլ եմ հանդիպելու՝ աղաչելու եմ, որ իմ տունս հետ բերեմ: Տղաս բանակ պիտի գնա, չգիտեմ էլ՝ ի՞նչ հասցեի տակ են տանելու բանակ»: Մանրամասները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am