«Չգիտեմ՝ ի՞նչն է ստիպել Փաշինյանին հանդիպել այդ մարդուն»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նիկիտա Իսաևի հետ և պայմանավորվել ստեղծել նոր հայ-ռուսական դիսկուսիոն ակումբ: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված անձը հանդիսանում է պրո-ադրբեջանական լոբբիստ և մշտապես աչքի է ընկել հակահայկական գործունեությամբ, հարկ է նշել, որ նա Ռուսաստանում ընկալվում է որպես ընդգծված լիբերալ հայացքներով կառավարելի ընդդիմություն: Եթե Փաշինյանը հանդիպեր Իսաևի հետ մեկ տարի առաջ` որպես խորհրդարանական ընդդիմություն կամ որպես ընդդիմադիր լրագրող, ապա դեռ կարելի էր հասկանալ, բայց որպես Հայաստանի վարչապետ ոչ մի կերպ չի տեղավորվում ընդունված արարողակարգի և քաղաքական կոռեկտության սահմաններում: Ռուսաստանի քաղաքական մշակույթին խորթ է դաշնակից պետությունների ղեկավարների կողմից ընդդիմության առաջնորդների հետ ցանկացած շփում, առավել ևս հանդիպում, հետևաբար Փաշինյանի կողմից Իսաևի հետ կայացած հանդիպումը առնվազն տարակուսանք կառաջացնի Ռուսաստանի քաղաքական ղեկավարության շրջանում: Չգիտեմ՝ ի՞նչն է ստիպել Փաշինյանին հանդիպել այդ մարդուն, նրա ղեկավարած կազմակերպության անվանո՞ւմը, թե՞ նրա ընդդիմադիր լինելը: Պետական գործիչը չպետք է իրեն թույլ տա առաջնորդվել անձնական նախապաշարմունքներով կամ գնա իր հոգեվիճակի պահանջմունքները բավարարելու ճանապարհով, և ցանկացած քայլ անելուց կամ միտք արտահայտելուց առաջ պետք է գնահատի այդ քայլի կամ մտքի համապատասխանությունը իր ղեկավարած պետության ազգային և պետական պետական շահի հետ, ինչպես նաև գիտակցի այդ շահի դոմինանտ բնույթն ու նշանակությունը ցանկացած այլ հույզերի և զգացմունքների նկատմամբ: Ինչ-որ մի բան, շատ կարևոր բան փչացել է մեր պետությունում…»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am