Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից

Արդեն հայտնել էինք, որ բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը և դրանցից օգտվող շահառուների քանակը ավելացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ցանկում ներառված են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք, ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ: Մասնավորապես՝ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններց օգտվող նպաստառուների անապահովության միավորը 36 բալից իջեցնել 30.01 բալ: 2019 թ. պետբյուջեով նախատեսվում է նաև ավելացնել առողջապահության նախարարության միջոցով իրականացվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը. առաջարկվում է անվճար բժշկական օգնություն մատուցել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուներին: Որոշմամբ առաջարկվում է նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաներին, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպել անվճար՝ ներկայումս գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է ավելացնել նաև մատուցվող ծառայությունների հետևյալ տեսակները՝ մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, 18 տարեկանից բարձր անձանց կարիեսի բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի վերանորոգում և պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում ու տեղադրում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ):

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ Փաշինյանի վրա ժամանակ կա դրված․ ընդդիմությունը պետք է կոնկրետ հարց լուծի․․․ (video) Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է բժշկական կենտրոն Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին​ Նիկո՛լ, «մահվան ծաղիկը ծաղկեց»․ առաջիկա 5-6 օրում կտեսնեք․ Սուրեն Սուրենյանց (video) Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից Այս ՏԻՄ ընտրություններն իրականում շատ վատ էին Փաշինյանի համար․ ասեմ՝ ինչու․ Էդգար Էլբակյան (video) Ընդդիմությու՛ն, ինչի՞ ուղիղ դրան չե՛ք ասում՝ ովա՞ լրտեսը, դու գիտե՞ս՝ դու ում լրտեսն ես․ Թովմասյան (video) Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ Շարմազանով Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է ևս 90 օրով Փայլուն արդյունք. Հայաստանի երեք ըմբիշները կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար «Էդ փամփուշտը Նիկոլին էլ չի օգնելու»․ այսօր նա կոնկրետ բացահայտում արեց․ Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Վրաերթ-ավտովաթար՝ Երևանում․ Deepal-ը բախվել է Mercedes-ին և «Nissan Tiida»-ին․ տատ ու թոռ ԲԿ-ում են Դատարանը բավարարեց Արշակ Սրբազանի գործով միջնորդությունը Ոստիկանները ստուգում են Արմավիրից դուրս եկող բոլոր մեքենաները «Աննա Հակոբյանը ձեզ կրակն է գցում․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) 1 օրվա մեջ Հայաստանում գլխիվայր իրավիճակ է փոխվելու. «լափելու» համար չե՛ք պլստալու. Հայկ Նահապետյան (video) Ներկայացվել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր»-ը հաղթահարել է անցողիկ շեմը Կալանավորը փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am