ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» դիմումները. փաստաբան

15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի Կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Վահե Գրիգորյանը: Փաստաբանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռևս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչև 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) լրացումներ են կատարվել բողոքների ծավալում և կից ներկայացված ապացույցների կազմում։ ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր՝ 20/02/2008թ․-ից մինչև 01/03/2008թ․-ը բողոքի քաղաքական ցույցերի և երթերի ժամանակ իր քաղաքական ելույթների, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով և գործունեությամբ։ Հետապնդումներն ու իր դատապարտումը երկարաժամկետ ազատազրկման հիմնված չի եղել որևէ նվազագույն ապացուցողական շեմ բավարարող փաստակազմի վրա, իրականացվել է փաստերի խեղաթյուրմամբ և իրավունքի սխալ մեկնաբանություններով։ Ի վերջո, իր դեմ հետապնդումները և իր դատապարտումն իր հիմքում ունեցել է բացառապես քաղաքական մոտիվացիա և նպատակ է հետապնդել արգելակել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունն և, միաժամանակ, պատժել իրեն նման գործունեության և համահունչ հայացքների արտահայտման համար։ ՄԻԵԴ-ը Կառավարությանն առաջադրել է հետևյալ 2 հարցերը (ինչն անուղղակիորեն նշանակում է, որ սույն գործի քննությունը տեղի է ունենալու այս հարցադրումների շրջանակում)․ 1․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ կալանքը (12/10/2009թ․-ից մինչև 19/01/2010թ․-ը) համատեղելի է եղել ՄԻԵԿ 5 § 1 հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ նրա նկատմամբ կամայականություններից և անօրինական կալանքից պաշտպանության պահանջին։ 2․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ և նրա դատապարտմամբ չեն խախտվել ՄԻԵԿ 10 և 11 հոդվածներով նախատեսված դիմողի ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների իրավունքները։ Քանի որ դիմողն առ այսօր այս մասին որևէ հրապարակում չի կատարել, և, նկատի ունենալով, որ հարցը հանրային կարևորության և ուշադրության դաշտում է, ապա տեղեկացնեմ նաև, որ դիմողի (նրա Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո, 22/06/2018թ․-ին) հետ խորհրդակցելուց հետո, նա խնդրել էր իր դիրքորոշումը փոխանցել ՄԻԵԴ-ին, համաձայն որի․ – Դիմողը հրաժարվել է իր դիմումով բողոքների շրջանակներում իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի, ինչպես նաև՝ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որևէ պահանջ ներկայացնելուց․ – Արդարացի փոխհատուցման որևէ պահանջ չի ներկայացվելու նաև գործի քննության հետագա փուլերում՝ համարելով, որ իր գործով ՄԻԵԴ կողմից արդարադատության իրականացումը և ճշմարտության վերհանումը նա դիտարկելու է որպես իր դեմ ապօրինի հետապնդումների և երկարաժամկետ ազատազրկմամբ պատճառված բարոյական և նյութական վնասի ամբողջական հատուցում․ – Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը և արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի և մարդու իրավունքների և ազատությունների կայուն մշակույթի ձևավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին։ Շատերդ նկատած կլինեք, որ մարտիմեկյան ոճրագործության բացահայտման դեմ ուղղված հակաքարոզչության հիմնական “փաստարկներից” մեկն այն էր, թե իբր իրականացվող քննությամբ փորձ է կատարվում պետության գործադիր իշխանության ղեկավարի կողմից իր պատասխանատվությունը բարդել այլոց վրա։ Ահա և այդ դատավարության վերաբերյալ միջազգային-իրավական վարույթը։ Իսկը առիթն է միջազգային անկախ և անկողմնակալ ատյանի կողմից այդ “մեղքի” գնահատականը տալու համար։ Ամենևին էլ կասկածի տակ չառնելով ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցչի պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճությունը, կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցչությունն այս գործով պետք է իրականացնել կամ կազմակերպել ոչ ստանդարտ լուծումներ գտնելով (որովհետև իրավիճակը ոչ միայն ոչ ստանդարտ է, այլ նաև՝ աննախադեպ, վերջին բառի իսկական, այլ ոչ վերջին օրերին չարչրկված և արժեզրկված իմաստով)՝ նպատակ ունենալով չստվերել ՄԻԵԴ-ում այս գործով դատավարության մրցակցայնության սկզբունքը։ Հ.Գ․ ժամանակ ունենալուն պես, իրավունքի և արդարադատության ոլորտում մեր հետաքրքիր ժամանակի մասին մտքերս ի մի կբերեմ ու կշարադրեմ։ Մենք իրապես աննախադեպ և հետաքրքիր ժամանակ ենք ապրում Հայաստանում։ Ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև՝ որևէ այլ պետության։ Վստահ եմ, որ մենք ոչ միայն մեծ հավելյալ արժեքով ենք դուրս գալու այս վիճակից, այլ նաև՝ ուղենիշ ենք լինելու նման հարցերում մեր հասակակից այլ պետությունների համար, իսկ արդար և ճշգրիտ լուծումների առումով՝ պատմական օրինակներ են թողնելու հետագա սերունդների համար։ ՄԻԵԴ-ը դեռ չի տեղադրել այս տեղեկատվությունն իր HUDOC բազայում։ Այստեղ կտեղադրեմ հրապարակվելուն պես»։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել «Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video) Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել․ այն մարվել է 3-5 րոպեում Ի՞նչ ցինիկ․ Ռուսաստանում սարսափելի բառեր են ուղղել Փաշինյանի ու ՔՊ-ի հասցեին․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am