Պուտինը հորդորել է կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
«Լայֆնյուզի» հաղորդմամբ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մտահոգությունն է հայտնել Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների կապակցությամբ: Նա կոչ է արել հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել:
