«Չի՛ ներվելու։ Չե՛ք մարսելու». Հովհաննես Գալստյան/տեսանյութ/

Հունվարի 30-ին կկայանա «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության՝ ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի դատական հայցի նախնական լսումների առաջին նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը: «Հունվարի 30-ին, ժամը՝ 14:20, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «Տատիկիս Վարսերը» Հայ-Բուլղար-Գերմանական ֆիլմի իրավատեր «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության՝ ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի դատական հայցի նախնական լսումների առաջին նիստը։ Հասցեն՝ քաղաք Երևան, Մովսես Խորենացի 162 ա։ Ապահովելու ենք օրենքի շրջանակներում և դատարանի կողմից ընդունելի՝ առավելագույն հրապարակայնություն։ Անելու ենք ամեն ինչ, որպեսզի դատավարության ընթացքը բոլոր նրբերագներով լուսաբանվի և հասանելի դառնա հանրությանը։ Հորդորում եմ լրատվամիջոցներին` օգտագործել այս առիթը հայկական կինոյի պետական կառավարման տապալված համակարգի պատասխանատուներին, այդ համակարգը ձևավորած, ստվերում ծվարած անձանց, նրանց կամակատարներին բացահայտելու, հայ կինոյի այսօրվա համար պատասխան պահանջելու համար։ Մեր թիմը բաց է և պատրաստ է տեղեկատվություն տրամադրել ցանկացած ձևաչափով։

Մի քանի փաստ՝ ազգային կինոկենտոնի և գոյություն չունեցող մշակույթի նախարարության կողմից բազմաթիվ ապօրինությունների արդյունքում, պետական երաշխավորված ֆինանսավորումից զրկված «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հանդեպ համընդհանուր հետաքրքության․ իմ ֆեյսբուքյան էջում ֆիլմի անմշակ, սևագիր կադրերի մեկ րոպեն չգերազանցող հոլովակները, միայն ֆեյսբուքում, առանց գովազդի կամ տարածումը խթանող այլ տեխնոլոգիաների կիրառման, ունեցել են (շեշտում եմ՝ միայն ֆեյսբուքում և առանց գովազդի)՝ 10 000 դիտում, ֆիլմի մասին հրապարակումները անցել են մի քանի հարյուրի, իսկ հրապարակված բոլոր նյութերի դիտումները 100 000-ի սահմանը։
Չնայած «Տատիկիս Վարսերը» ֆիլմի նկարահանված 40 րոպե նյութի, միջազգային ներդրողների, եվրոպական և ռուսական շուկայում տարածողների առկայության, ֆիլմի արտադրությունը ապօրինի կասեցրած պետական պաշտոնյաների լուսանկարները կհրապարակենք դատական նիստերին զուգընթաց։ Չի՛ ներվելու։ Չե՛ք մարսելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունը տարածելուց քիչ անց Հովհաննես Գալստյանն առավել մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում. «Տատիկիս վարսերը» պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծը, ակնհայտ թշնամական վերաբերմունքի է արժանացել հինգ պետական պաշտոնյաների կողմից, որոնցից մեկն արդեն նախկին է, չորսն այս պահին զբաղեցնում են պետական պաշտոններ գործադիր և օրենսդիր մարմիններում: Արմեն Ամիրյանը, նրա կողմից ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ու հետո նորերի կողմից վերահաստատված Շուշանիկ Միրզախանանը, Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանը՝ կրկին Ամիրյանի կողմից Հայաստան հրավիրված «Հոլիվուդյան էքսպերտը», որ կինոկենտրոնի գեղ․ղեկի պաշտոնում փոխարինել է լուսահոգի Ալբերտ Մկրտչյանին (պատկերացնում եք այս անունները իրար կողքի), Նազենի Ղարիբյանը, ում ղեկավարած Ֆիլմերի ֆինանսավորման Պետական Հանձնաժողովի անօրինական որոշման փաստը ընդունել է իր իսկ կառույցը և Լիլիթ Մակունցը՝ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Այս պետական պաշտոնյաները, «Տատիկիս Վարսերը» նախագծի հանդեպ որևէ հակափաստարկ չունենալով, կասեցրել են ֆինանսավորումը, չեղարկել են ֆիլմի հանդեպ պետական կառույցի ստանձնած պարտավորությունը, ինչի համար պատասխան են տալու»։ «Չի կարող պետությունը, պետական կառույցը օրենք խախտի ֆիլմարտադրողի հանդեպ, ռեժիսորի հանդեպ, ստեղծագործողի հանդեպ, ու հետո հանգիստ գնա ու շարունակի իր գործը: Չի լինելու, մենք չենք թողնելու»,- նշում է Հովհաննես Գալստյանը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am