«Չգիտեմ, թե էլ ինչ է պետք, որպեսզի Անանյանի դեմ գործ հարուցվի». փաստաբան

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ վարչապետը պետք է կարողանա  տեղեկանալ իր ենթակայության տակ գտնվող կառույցների գործունեությանը: Ինչպես ասաց` եթե չի տեղեկանում, ուրեմն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը: «Իմ վստահորդ Կարեն Կարապետյանն այսօր ներկա չէ էթիկայի կանոններից ելնելով, քանի որ նա մտածում էր, որ օբյեկտիվ չի ստացվելու մեր այսօրվա զրույցը: ՊԵԿ նախագահը կոռուպցիոն համակարգերը հետազոտելու և վարչապետին զեկուցելու փոխարեն, ծառայողական քննություն է սկսում Կարեն Կարապետյանի նկատմամբ: Կարեն Կարապետյանի նկատմամբ նոր ճնշումներ են սկսվել և դատարանն էլ որոշել է քրեական գործը վերսկսել իմ վստահորդի նկատմամբ»,ասաց Տիգրան Հայրապետյանը, անդրադառնալով իր կողմից վերջերս արված հայտարարությանը, թե ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թույլ չի տալիս իր վստահորդին՝ կոռուպցիոն ռիսկեր բացահայտել և ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաստաբանը վստահեցնում է՝ եթե դատարանի որոշումը չբավարարի իրենց՝ անպայման բողոքարկելու են այն, ինչպես նաև քրեական գործ պետք է հարուցվի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի դեմ՝ այն բանի համար, որ Կարեն Կարապետյանի չաշխատելու դեպքում բյուջեից 4 միլիոնից ավել գումար է դուրս գրել իբրև աշխատավարձ. «Չգիտեմ, թե էլ ինչ է պետք, որպեսզի Անանյանի դեմ գործ հարուցվի, նա մսխել է բյուջեն: Օրենքը պարտավոր են պահել ու կապ չունի, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում»: Փաստաբանը փոխանցում է, որ երեկ ևս գլխավոր դատախազին գրավոր դիմում են ուղարկել, որպեսզի նրանք պատասխանեն, թե ինչու են դադարեցրել Կարեն Կարապետյանի լիազորությունները՝ միևնույն ժամանակ՝ աշխատավարձ վճարել, այդպիսով նաև վատնելով պետական միջոցները:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Լեզվակռիվ լրագրողի ու Փաշինյանի միջև․ «Ալիևին ինչի՞ չեք կզացնում» (video) Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել «Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video) Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել․ այն մարվել է 3-5 րոպեում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am