Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ ոստիկանության տեսանյութը ոստիկանությունը տրամադրել է փաստաբանին: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է այդ տեսանյութը հայտնվել նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի մոտ, որն էլ հրապարակել է Facebook-ում, նշեց, որ իրենք կարող են տեսանյութ տրամադրել փաստաբանին, բայց ոչ քաղաքացուն. «Հեշտ է, երբ մեզ դիմում է փաստաբանը: Քաղաքացուն չի տրամադրվում, բայց փաստաբանին տրամադրվում է: Հրապարակումից հետո մենք նայել ենք մեր քարտուղարությունում: Գրությունն ուղարկել է փաստաբանը: Մենք տրամադրել ենք փաստաբանին: Միգուցե Նարեկ Մալյանը վերցրել է փաստաբանից կամ փաստաբանն է տվել»,-ասաց նա:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը